Artsakhpress

Հասարակական

Ռովշան Ասկերովին երբեք չի արգելվել գալ Հայաստան. Տիգրան Քոչարյանի արձագանքը գիտակի հայտարարությանը

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի՝ ազգությամբ ադրբեջանցի մասնակից Ռովշան Ասկերովին երբևէ չի արգելվել մուտք գործել Հայաստան խաղի առաջնությունների շրջանակներում:

Ռովշան Ասկերովին երբեք չի արգելվել գալ Հայաստան. Տիգրան Քոչարյանի արձագանքը գիտակի հայտարարությանը

Ռովշան Ասկերովին երբեք չի արգելվել գալ Հայաստան. Տիգրան Քոչարյանի արձագանքը գիտակի հայտարարությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Գիտակների հայկական ասոցիացիա»-ի նախագահ  Տիգրան Քոչարյանը՝ անդրադառնալով գիտակի արած հայտարարությանը, թե նրա մուտքը Հայաստան արգելվում է:
«Երբևէ Ռովշան Ասկերովին չի արգելվել մուտք գործել Հայաստան «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի շրջանակում: Վերջին երեք տարվա մեջ մենք 3 անգամ Հայաստանում աշխարհի առաջնություն ենք անցկացրել, և մասնակցել են գետակներ 20-ից ավելի երկրներից: Մենք խնդիր չենք տեսնում նաև Ադրբեջանի մասնակցության առումով: Երբեք չեն եղել ինչ-որ տեքստեր, որ ադրբեջանցիները չպետք է գան մեր երկիր, այլ խնդիր է, որ այն ադրբեջանցիները, ովքեր գալիս են Հայաստան, այնուհետև խնդիր են ունենում իրենց երկրի իրավապահ մարմինների հետ»,- ասաց Քոչարյանը:
Ասկերովն իր հայտարարության մեջ ասել էր նաև, որ ինքը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ինչը զարմանալի էր «Գիտակների հայկական ասոցիացիա»-ի նախագահի համար:
«Ինձ համար զարմանալի էր իմանալ, որ Ասկերովը Ռուսաստանի քաղաքացի է: Բավականին երկար ժամանակ ինքն իրեն ներկայացնում էր որպես Ադրբեջանի քաղաքացի և միշտ հանդես էր գալիս ադրբեջանական շահերի պաշտպանի դերում»,- նկատեց Քոչարյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Միայն գործից անտեղյակը կարող էր 2016 թ․ ապրիլյան պատերազմը «դիվերսիա» անվանել. Վիտալի Բալասանյանը նոր փաստեր է հրապարակում

Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին

Կտրականապես անընդունելի է Արցախը որևէ պետության մանդատի տրամադրելու հարցը. Էդմոն Մարուքյանը՝ Սամվել Բաբայանին

Բաքուն դիմում է միջազգային կազմակերպություններին՝ Հայաստանի սահմանն անցած քաղաքացուն վերադարձնելու համար

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ինչպե՞ս հայ պատանին նվաճեց «Голос дети»-ի ժյուրիին եւ ինչո՞ւ ընտրեց Մելաձեին. Միշայի խոստովանությունը` հաղթական ելույթից հետո

Մեզ համար անկախ պետականությունը բարձրագույն արժեք է. Դավիթ Բաբայանը հակադարձում է Սամվել Բաբայանին

Ստեփանակերտում կազմակերպվել է «Երկու պետություն՝ մեկ հայրենիք» խորագրով ֆլեշմոբ (տեսանյութ)

Մենք անկախ պետություն չենք հռչակել, որպեսզի լինենք այլ պետության մանդատի ներքո. խորհրդարանական բոլոր ուժերը հակադարձում են Սամվել Բաբայանին

Search