Artsakhpress

Միջազգային

Էյֆելյան աշտարակի լույսերը կմարվեն՝ ի հիշատակ Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի

Կեսգիշերին Փարիզի Էյֆելյան աշտարակի լուսավորությունը կմարվի՝ ի հիշատակ նորզելանդական Քրայսթչերչ քաղաքում մզկիթների վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվածների:

Էյֆելյան աշտարակի լույսերը կմարվեն՝ ի հիշատակ Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի

Էյֆելյան աշտարակի լույսերը կմարվեն՝ ի հիշատակ Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին տեղեկացրել է ֆրանսիական մայրաքաղաքի քաղաքապետ Անն Իդալգոն:
«Ի նշան այդ հարձակման զոհերի հանդեպ հարգանքի՝ կեսգիշերին մենք կմարենք Էյֆելյան աշտարակի լուսավորությունը», - tert.am-ի փոխանցմամբ՝ իր թվիթերյան էջում գրել է Իդալգոն:
Հիշեցնենք, որ ուրբաթ ավելի վաղ Քրայսթչերչ քաղաքի կենտրոնական մզկիթներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել: Վերջին տվյալների համաձայն՝ հարձակման հետևանքով 49 մարդ է զոհվել, ևս 48-ը վիրավորվել են, որոնցից 20-ի վիճակը ծանր է:
Նոր Զելանդիայի ոստիկանությունը հայտնել է երկու մզկիթում տեղի ունեցած հրաձգության գործով 4 կասկածյալի ձերբակալության մասին: Նրանցից մեկին սպանության մեղադրանք է առաջադվել: Երկրի իշխանությունները հարձակումը որակել են որպես ահաբեկչություն:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search