Artsakhpress

Միջազգային

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ցավակցական ուղերձ է հղել Նոր Զելանդիայում ահաբեկչության կապակցությամբ

Ուրբաթ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ցավակցական ուղերձ է հղել Նոր Զելանդիայում ահաբեկչության կապակցությամբ, որի հետեւանքով զոհվել է 49 մարդ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ցավակցական ուղերձ է հղել Նոր Զելանդիայում ահաբեկչության կապակցությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ցավակցական ուղերձ է հղել Նոր Զելանդիայում ահաբեկչության կապակցությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ես ցավում եմ եւ խստորեն դատապարտում անմեղ մարդկանց սպանությունը Նոր Զելանդիայի մզկիթներում խաղաղ աղոթքի ժամանակ: Ես խորին ցավակցություն եմ հայտնում զոհերի ընտանիքներին: Այսօր եւ ամեն օր մենք պետք է միավորվենք ընդդեմ մահմեդականների նկատմամբ ատելության, անհանդուրժողականության եւ ահաբեկչության»,- news.am-ի փոխանցմամբ՝ գրել է Գուտերիշը թվիթերյան իր էջում:
Ուրբաթ  զինված անձինք կրակ են բացել նորզելանդական Քրայսթչերչի Ալ-Նուր եւ Լինվուդ մզկիթներում, որտեղ այդ պահին կային հարյուրավոր մարդիկ: Ահաբեկչության հետեւանքով, ըստ վերջին տվյալների, կա 49 զոհ եւ տասնյակ վիրավորներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Հարձակման մեջ մեղադրվող երեք մարդ ձերբակալվել է:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

Պետք է աջակցել ՀՀ իշխանություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ համախմբվելով արտաքին վտանգի դեմ. Արայիկ Հարությունյան

Search