Հայաստանի լեռնադահուկավազքի հավաքականի Աշոտ Կարապետյանը միջազգային մրցաշարում դարձել է արծաթե մեդալակիր:
Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանն արծաթե մեդալ է նվաճել Թուրքիայում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի լեռնադահուկային սպորտի առաջատար Աշոտ Կարապետյանը Թուրքիայում ընթացող միջազգային վարկանիշային մրցաշարի ոլորավայրէջքի ձևում գրավեց երկրորդ տեղը, նվաճեց արծաթե մեդալ` առաջատարին զիջելով ընդամենը 2.54 վայրկյան։