Նոր Զելանդիայի Հայ դատի հանձնախումբը միանշանակ դատապարտում է Քրայսթչերչ քաղաքում մզկիթների վրա տեղի ունեցած հարձակումները, որոնց հետևանքով 49 մարդ է մահացել:
Նման խաչակրաց արշավանքները տեղ չունեն մեր աշխարհում. Նոր Զելանդիայի Հայ դատի հանձնախումբը դատապարտել է Քրայսթչերչ քաղաքում մզկիթների հարձակումը
Նոր Զելանդիայում և ողջ աշխարհում բնակվող հայերն անվերապահորեն կանգնած են հարձակման ենթարկված մզկիթների հետևորդների և անդամների կողքին: Մենք սգում ենք այն ընտանիքների հետ, որոնք կորցրել են իրենց սիրելիներին, ինչպես նաև Նոր Զելանդիայի ողջ մահմեդական համայնքի հետ:
Նոր Զելանդիայի Հայ դատի հանձնախումբն իր խորին ցավակցությունն է հայտնում և աղոթում է այս դժվարին պահին», - ասվում է Հայ դատի հանձնախմբի կայքում: