Artsakhpress

Քաղաքական

Գրիգորի Մարտիրոսյանն աշխատանքային այցով գտնվում է Լիբանանի Հանրապետությունում

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 16-18-ը աշխատանքային այցով գտնվում է Լիբանանի Հանրապետությունում։

Գրիգորի Մարտիրոսյանն աշխատանքային այցով գտնվում է Լիբանանի Հանրապետությունում

 Գրիգորի Մարտիրոսյանն աշխատանքային այցով գտնվում է Լիբանանի Հանրապետությունում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժից:

Պետական նախարարի գլխավորած պատվիրակության կազմում է նաև Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանը։

Մարտի 16-ին պետնախարար Գ․ Մարտիրոսյանը հանդիպել է Լիբանանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանին և դեսպանության աշխատակիցներին։ Հանդիպմանը մասնակցել է նաև «ԱՐԻ» հիմնադրամի ներդրումային ծրագրերի գծով ներկայացուցիչ Բենիամին Բչաքչյանը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ԱՀ մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը։ Այնուհետև ներկաներին են միացել նաև ավանդական կուսակցությունների՝ Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ), Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) և Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՀԴ) Լիբանանի ղեկավար մարմինների ներկայացուցիչները։ Սույն ընդլայնված կազմի առաջ Գ․Մարտիրոսյանը ներկայացրել է Արցախում վերջերս տեղի ունեցած սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացումները։ Մասնակիցները քննարկել են Արցախի զարգացման գործում սփյուռքի ներգրավվածության, ինչպես նաև այդ նպատակով համագործակցության զանազան հնարավորություններին առնչվող ամենատարբեր հարցեր։

Հաջորդիվ պետնախարարը հանդիպել է Լիբանանի օգնության խաչ, Հայ մարմնակրթական ընդհանուր միություն (ՀՄԸՄ), Համազգային մշակութային միություն նպաստամատույց և հասարակական կազմակերպությունների Լիբանանի և կենտրոնական վարչությունների, ինչպես նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ներկայացուցիչների հետ։ Ըստ կազմակերպությունների ոլորտային հետաքրքրությունների ու զբաղմունքների քննարկվել է Արցախում հասարակական, քաղաքացիական և մարզամշակութային ոլորտներում վերջին զարգացումները և սփյուռքի ներգրավման կարևորությունն ու հնարավորությունները։ Գ․ Մարտիրոսյանը բարձր է գնահատել Լիբանանում գործող ավանդական կուսակցությունների և կազմակերպությունների հայրենանվեր աշխատանքը, Հայրենիքին և հայությանը սատարելու պատրաստակամ հանձնառությունը։

Նույն օրը՝ մարտի 16-ին, պետական նախարարը հանդիպել է նաև «Արցախ ռութս ինվեսթմենթ – ԱՐԻ» («Artsakh Roots Investment – ARI») ներդրումային հիմնադրամի ղեկավար կազմին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պետական նախարարի լիբանանյան այցի հիմնական նպատակներից մեկը կազմող օրակարգային հարցի՝ Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում («Արիավան» թաղամաս) բնակարանաշինության ծրագրի շարունակման և Քարվաճառ քաղաքում համանման ծրագրի մեկնարկի շուրջ բանակցություններն ու համապատասխան համաձայնագրերի կնքումն ավարտին հասցնելու քայլերը։ Կողմերը երկուստեք կարևորել են Արցախի Հանրապետության կառավարության և «ԱՐԻ»-ի համագործակցությունը։

Մարտի 17-ին Բեյրութում կազմակերպվել է Գ․ Մարտիրոսյանի մամուլի ասուլիսը, որին ներկա են եղել լիբանանահայ լրատվամիջոցները, այդ թվում՝ «OTV» լիբանանյան եռալեզու հեռուստաընկերության հայկական լրատվաբաժինը, «Վանա ձայն» և «Ռադիո Սևան» ռադիոկայանները, «Արարատ», «Զարթոնք», «Ազդակ» թերթերի խմբագիրները։ Պետնախարարը ներկայացրել է այցի նպատակը, լրագրողների համար պարզաբանել արցախյան կյանքում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները, որից հետո՝ պատասխանել լրագրողների հարցերին։

Մամուլի ասուլիսից հետո Գ․ Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Զահլե քաղաք։ Այստեղ պետնախարարն այցելել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Լիբանանի թեմին պատկանող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ առաքելական եկեղեցի, զրուցել տեղի հոգևոր հոր հետ։ Այնուհետև Զահլեում Գ․ Մարտիրոսյանն այցելել է «Գարդենիա գրեն դոր» («Gardenia Grain D’or») գյուղատնտեսական արտադրության ընկերությանը պատկանող գործարան, որտեղ հանդիպել է ընկերության հիմնադիր գործարար Նիկոլյա Ժորժ աբու Ֆեյսալի հետ, վերջինիս ուղեկցությամբ ծանոթացել գործարանի աշխատանքին և արտադրական հնարավորություններին։ Պետնախարար Գ․ Մարտիրոսյանը Ն․ Ֆեյսալի հետ քննարկել է Արցախի շրջաններում ներդրումների հնարավորությունը և դրանց հեռանկարայնությունը։ Ն․ Ֆեյսալն իր հերթին ներկայացրել է ՀՀ-ում իր ընկերության կողմից արդեն իսկ իրականացված ներդրումներն ու ապագա համանման ծրագրերը։

Օրվա ավարտին Ն․ Ֆեյսալի կողմից Արցախի Հանրապետության պետական նախարարի պատվին տրվել է ճաշ։


     

Քաղաքական

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Հայաստանը և Ղազախստանը հնարավորություն ունեն նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում․ Միրզոյան

Հայաստանը և Ղազախստանը պատրաստակամ են զարգացնել երկկողմ հարաբերությունները և իրացնել չօգտագործված հնարավորությունները։

Տնտեսական

Հասարակական

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 7 ընտանիք 16-ական միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Search