Artsakhpress

Տնտեսական

Գյուղոլորտի պատասխանատուների կապը թույլ է հողօգտագործողների հետ. նախարար

ԱՀ գյուղատնտեսության նախարարությունում հանրապետության գյուղբաժինների պատասխանատուների, համայնքը սպասարկող գյուղատնտեսների և հողօգտագործողների մասնակցությամբ այսօր կայացել է խորհրդակցություն:

Գյուղոլորտի պատասխանատուների կապը թույլ է հողօգտագործողների հետ. նախարար

Գյուղոլորտի  պատասխանատուների կապը  թույլ է  հողօգտագործողների  հետ. նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝   խորհրդակցությանը  բացման  խոսքով  հանդես  է  եկել  ԱՀ գյուղատնտեսության  նախարար  Ժիրայր  Միրզոյանը:
Խոսելով  «Բուսաբուծության  համալիր  զարգացման»  ծրագրի  մասին, նախարարն  ասել է, որ  պետական  աջակցություն  ստանում  է այն    հողօգտագործողը, ով   գյուղատնտեսությամբ  զբաղվում  է  սահմանված  ագրոտեխնիկական    պահանջներին  համապատասխան, իսկ  այդ պահանջները   թելադրողը  համայնքներում աշխատող մասնագետներն  են:
«Սիրողական  մակարդակով  գյուղատնտեսությամբ  զբաղվողներին արգելվելում է ցուցաբերել  պետական  աջակցություն: Մեր բոլոր   ծրագրերի  հիմքում   3   կարևոր    գաղափարներ  կան՝  ինքնաբավության  մակարդակի  բարձրացում, պարենային անվտանգություն  և  մրցունակ   գյուղատնտեսություն: Յուրաքանչյուր  ոք  պետք  է  իմանա  իր   գործառույթները  և աշխատանքներն  իրականացնի ըստ  պահանջների: Այս  տարի  լուրջ   վերահսկողություն  ենք  իրականացնելու  պետական  աջակցությամբ  տրամադրվող   սերմացուների, պարարտանյութերի, տնկիների   տրամադրման  գործընթացին և դրանց նպատակային  օգտագործմանը: Ստուգումների  ընթացքում  ի  հայտ  եկած  խնդիրների  համար փոխհատուցելու  են հողօգտագործողները»,- մասնավորապես  ասել է  Ժ.  Միրզոյանը՝  նշելով, որ, ցավոք, գյուղոլորտի  պատասխանատուների կապը  թույլ է  հողօգտագործողների  հետ, քանի  որ  մեծ  մասը   տեղյակ  չեն    նախարարության  կողմից  իրականացվող  պետական  ծրագրերին:
Խորհրդակցությանը  գարնանացանի  ընթացքի  և   խնդիրների  մասին   ներկայացրել է ԱՀ  գյուղնախարարի տեղակալ  Վիլեն  Ավետիսյանը:
Նա  ասել է, որ  Կառավարության նպատակաուղղված գործունեության արդյունքում վերջին տարիներին նկատվում է գարնանացան մշակաբույսերի տարածքների ընդլայնման դինամիկա: 2018 թվականին գարնանացան մշակաբույսերի ցանքատարածքները կազմել են ավելի քան 14 հազար հեկտար` գերազանցելով 2005-2007 թվականների միջին տարեկան ցուցանիշը շուրջ 3.5 անգամ:
Վ.  Ավետիսյանը  մասնավորապես ավելացրել է. «Բացի  այդ, ընդլայնվել է նաև գարնանացան մշակաբույսերի տեսակային կազմը:  Մշակության մեջ են դրվել գարնանացան այնպիսի կուլտուրաներ, ինչպիսիք են արևածաղիկը, կտավատը, հլածուկը, սոյան, ոլոռը, ոսպը, սիսեռը, հնդկացորենը, սորգոն, բազմամյա կերային խոտաբույսերից առվույտը և կորնգանը: Վերջիններս, ցանքաշրջանառության լավագույն բաղադրիչ լինելուց բացի,  հանդիսանում են նաև տեխնիկական ու կերային կարևոր կուլտուրաներ, որոնց մշակությունը նախադրյալներ է ստեղծում ագրովերամշակող արդյունաբերության և անասնաբուծության զարգացման համար: Գարնանացանի համար հողի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են և, ըստ կանխատեսման, այս տարվա գարնանացան մշակաբույսերի տարածքները կգերազանցի նախորդ տարվա  ցուցանիշներին և այն կհասցվի մինչև 20-22 հազար հա-ի՝ ներառյալ գարնանացան հասկավոր հացահատիկային մշակաբույսերը: Նման կանխատեսումների հիմք են հանդիսանում բուսաբուծության համալիր զարգացման  այս  տարվա  ծրագրի շրջանակներում հանրապետության շրջաններից ներկայացված գարնանացան մշակաբույսերի սերմերի պահանջարկի մասին հայտերը, որը շուրջ 2 անգամ գերազանցում  է նախորդ տարվա հայտերին»:
 
Համայնքը  սպասարկող  գյուղատնտեսների  իրավունքների  և   պարտականությունների   մասին  ելույթով  հանդես  է եկել  նախարարության    բուսաբուծության  և  բույսերի  պաշտպանության  վարչության  պետ  Արամ  Բադալյանը:
Նա   ասել է, որ   ԱՀ   կառավարության  որդեգրած    քաղաքականության  շնորհիվ  վերջին  տարիներին  իրականացվում  են մի  շարք  ծրագրեր, որոնց  նպատակն  է՝  ստեղծել նախադրյալներ  պարենային  ապահովվածության  մակարդակի  շարունակական  բարձրացման, գյուղական   համայնքների  զարգացման, բնակչության  եկամուտների  ավելացման  ու  կենսամակարդակի  բարձրացման  համար, մասնավորապես  մշակվել  է  «Բուսաբուծության  համալիր  զարգացման»  ծրագիր, որի   շրջանակներում  տրամադրվում  է   նռան  տնկիներ, գարնանացան  մշակաբույսերի  սերմերի,  բանջարեղնի  և  կարտոֆիլի  մշակության  դիմաց  անհատույց  գումարի տրամադրում,  ջերմատնային  տնտեսությամբ զբաղվողներին  ֆինանսական  աջակցություն:
 
«Ընդհանուր    գյուղատնտեսության  և  ոլորտում  իրականացվող  ծրագրերի  արդյունավետության  բարձրացման  նպատակով  հանրապետության  շրջանների  վարչակազմերին  հատկացվել  են  38  գյուղատնտես  մասնագետների  հաստիքներ: Գյուղատնտեսական  աշխատանքներն  ագրոտեխնիկական կանոններին  համապատասխան կազմակերպելու  և  ագրոժամկետներում  իրականացնելու  գործում  հիմնական  դերը   պատկանում  է  համայնքները  սպասարկող   գյուղատնտեսներին  և  գյուղբաժնի   մասնագետներին: Մասնագետները,  որպես  պատասխանատու  օղակ  պետք  է  վերահսկեն  և ուղղորդեն  հողօգտագործողներին»,-ավելացրել  է  Ա. Բադալյանը:
 ԱՀ  գյուղնախարարի    տեղակալ  Համլետ Ապրեսյանն  էլ    խոսելով  ոռոգման  խնդիրների  մասին, ասել է, որ  ԱՀ-ն  հարուստ  է  ջրային  ռեսուրսներով, սակայն  դրանք  խիստ  անհավասարաչափ  են  բաշխված  հանրապետության  տարածքում, գյուղատնտեսության  նշանակության   հողատարածքների  մոտակայքում  հիմնականում  չկան  ջրային  մեծ   պաշարներ, իսկ  եղած  պաշարները  տեղափոխող  ոռոգման  ենթակառուցվածքները  գտնվում  են  ոչ  բարվոք  վիճակում:
«2018  թվականին   կատարած    աշխատանքների  արդյունքում  233   հա    անջրդի  հողատարածք ապահովվել  է  ոռոգման  ջրով:    Անցած  տարի  շրջանային  ՓԲ  ընկերությունների   կողմից  իրականացվել  է  82,4  մլն  դրամ  գումարի  չափով  ջրանցքների  մաքրման  աշխատանքներ: Ջրախնայողական  տեխնոլոգիաների  ներդրման   ծրագրով  2018  թվականին  հողօգտագործողներից  ընդունվել    և  հաստատվել է  84  հայտ, որից  բավարարվել  է  51-ը: Կաթիլային  ոռոգման  համակարգ  է   կառուցվել  շուրջ  634,48  հա  հողատարածքների  վրա, որից 513  հա   պտղատու  այգիների,  73,7  հա  բանջարեղենի  և 47,78  հա ծխախոտի  մշակման  համար»,-տեղեկացրել  է    Հ.  Ապրեսյանը:
Խորհրդակցությանը   զեկույցներով  հանդես  են  եկել նաև  «Բույսերի  պաշտպանության   ծառայություն»  ՊՈԱԿ-ի  տնօրեն  Վալերի  Խաչատրյանը  և   «Գյուղի և  գյուղաջակցության  հիմնադրամ»-ի  հողօգտագործողների  բաժնի   պետ   Վալերի  Ղազարյանը, որից  հետո  ներկաները   հանդես  են  եկել   հարցերով  և  առաջարկներով: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search