Artsakhpress

Սփյուռք

Շվեդիայի Վեսթերոս քաղաքում կկանգնեցվի Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան

Շվեդիայի Վեսթերոս քաղաքի ավագանու անդամների` ցեղասպանությանը նվիրված հուշարձան կանգնեցնելու կոչին դրական պատասխան է եկել:

Շվեդիայի Վեսթերոս քաղաքում կկանգնեցվի Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան

Շվեդիայի Վեսթերոս քաղաքում կկանգնեցվի Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտնում է yerkir.am-ն: 
Նախապես այս առաջարկը չէր ընդունվել, քանի որ քաղաքային իշխանություններն իրավունք չունեն արտաքին քաղաքականության վերաբերյալ որոշումներ կայացնել:
Պահանջը ներկայացվել է Շվեդիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության կողմից: Սկզբնական շրջանում բացասական պատասխան ստանալու հետո, եկեղեցիները հայտարարել էին, որ « ավելի կարևոր է ցեղասպանությանը նվիրված մի հուշարձանի կառուցմամբ ուշադրություն գրավել, քան թե դրանից վնաս ստանալ»:
Տարածք հատկացնելու համար կուսակությունները դիմել էին մարդկանց և կազմակերպություններին, ինչին առաջինը պատասխանեցին եկեղեցիները:
Վեսթերոսի եպիսկոպոս Մայքլ Մորգանը և Եկեղեցական խորհրդի նախագահ Յորգեն Էքլունդը, շվեդական թերթում հրապարակած հոդվածներում հայտարարել էին, որ պատրաստ են եկեղեցապատկան հողերից տարածք տրամադրել հուշարձանի համար. – հաղորդում է gazetekarinca.com կայքը:
Հուշարձանը նվիրված է լինելու հայերի և ասորիների ցեղասպանություններին:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Search