Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մարտի 18-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության հարցեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային օրակարգին, երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: