Artsakhpress

Քաղաքական

Մենք անկախ պետություն չենք հռչակել, որպեսզի լինենք այլ պետության մանդատի ներքո. խորհրդարանական բոլոր ուժերը հակադարձում են Սամվել Բաբայանին

Արցախի Խորհրդարանում ընդգրկված բոլոր քաղաքական ուժերը խիստ քննադատաբար են արձագանքել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար Արցախը պետք է մանդատային տարածք դառնա՝ մասնավորապես Ռուսաստանի Դաշնության ներքո:

Մենք անկախ պետություն չենք հռչակել, որպեսզի լինենք այլ պետության մանդատի ներքո. խորհրդարանական բոլոր ուժերը հակադարձում են Սամվել Բաբայանին

Մենք անկախ պետություն չենք հռչակել, որպեսզի լինենք այլ պետության մանդատի ներքո. խորհրդարանական բոլոր ուժերը հակադարձում են Սամվել Բաբայանին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանի խոսքով՝ մանդատային տարածքի գաղափարը անընդունելի և վտանգավոր է:

«Ռուսաստանը, 19-րդ դարի 20-ականներից սկսած, ամեն ինչ արել է Ղարաբաղում հայության դերի փոքրացման և մահմեդական տարրի ավելացման համար, իսկ 1921թ. Ղարաբաղի «մանդատատեր» Ռուսաստանը գործել է հօգուտ Ադրբեջանի, ինչի հետևանքով մենք այսօր պատերազմական վիճակում ենք: Հետևաբար, Սամվել Բաբայանի նման հայտարարությունը մեզ համար անհասկանալի և անընդունելի է: Պետք է սպասել լրացուցիչ պարզաբանումների»,- ասել է Հ. Խանումյանը և շեշտել, որ «Ազգային վերածնունդ» կուսակցության համար բացի Հայաստանի Հանրապետությունից, Արցախի ենթակայությունը այլ պետության կամ կազմակերպության անընդունելի է:

Խորհրդարանական ամենամեծ՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը նշել է, որ տարիներ առաջ, երբ սկսվել էր Արցախյան շարժումը, 1988-89-ին՝ ԽՍՀՄ ԳԽ Նախագահության ներկայացուցիչ Արկադի Վոլսկու գլխավորությամբ Արցախում ստեղծվել էր Հատուկ կառավարման կոմիտե, որը երկրամասը Մոսկվայի կողմից վերածել էր յուրօրինակ մանդատային տարածքի: Սակայն ժամանակը ցույց է տվել, որ դա չի կարող արդյունավետ լինել: «Այն ճանապարհը, որով անցել է Արցախի ժողովուրդը, պայքարի, անկախության հանրաքվեի և պետականաշինության, լիիրավ իրավունք է տալիս պնդելու, որ մեր ընտրած ուղին ճիշտ է, և քաղաքական առումով անընդունելի է մանդատային որևէ տարբերակի քննարկումը»,- մասնավորապես ասել է Ա. Թովմասյանը:
«Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանի կարծիքով՝ Արցախի ճակատագիրը որոշում է Արցախի ժողովուրդը:
«Մենք անկախ պետություն չենք հռչակել, որպեսզի լինենք այլ պետության մանդատի ներքո: Անշուշտ, հարգում ենք ցանկացած պետության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության տեսակետը, առավել ևս, որ նա համանախագահ պետություն է, բայց մենք կառուցում ենք մեր երկիրը, և այլընտրանք լինել չի կարող»,- ավելացրել է Վ. Բաղրյանը:
Իսկ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանի խոսքով՝ ամեն մի ազգի համար ամենամեծ արժեքը նրա պետականությունն է, և պետք է ձգտել պայքարել, որպեսզի այդ պետականությունը լինի անսասան:
«Մեր բազմադարյա պատմության մեջ, երբ ունեցել ենք պետականություն, հնարավորություն է ստեղծվել, որպեսզի ազգային ինքնատիպ մշակույթը զարգանա, քաղաքական համակարգը կատարելագործվի, տնտեսությունը վերելք ապրի: Այս տեսանկյունից, կարծում եմ, որ այն հաղթանակները, որոնք կերտել ենք, միայն ու միայն սեփական ուժերի վրա հենվելու միջոցով են ստացվել: Արցախյան ազատագրական պայքարի հաջողությունը ևս դրանով էր պայմանավորված: Անհրաժեշտ է մատաղ սերնդին, և, ընդհանրապես, հանրությանը մշտապես ներկայացնել այդ գաղափարը»,- նշել է Վ. Բալայանը:
Ընդդիմադիր «Շարժում-88» խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղունցն էլ  առհասարակ ընդունելի չի համարում ցանկացած ձևի խաղաղապահ ուժերի ներկայությունը թե՛ Արցախի տարածքում, թե՛ սահմանին:
«Բազմաթիվ երկրների փորձը ցույց է տալիս, որ չի կարելի երկրի, ժողովրդի անվտանգությունը դնել խաղաղապահ ուժերի վրա: Մենք ապացուցել ենք, որ ինքներս ի վիճակի ենք ապահովել մեր երկրի անվտանգությունը, և հետագայում նույնպես անհրաժեշտ է ունենալ նման քաղաքականություն: Կարծում եմ՝ ցանկացած ոտնձգություն, որը սպառնում է թեկուզ և մեկ զինվորի, մեկ քաղաքացու կյանքին, պետք է ընդունենք որպես լուրջ մարտահրավեր, և այնպես անենք, որպեսզի ապահովվի մեր անվտանգությունը»,- ասել է Գ. Բաղունցը:

     

Քաղաքական

Կառավարությունը ղեկավարվում է իրավիճակի համակողմանի գնահատմամբ․ պետնախարարն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը

Օրեր առաջ զանգվածային լրատվամիջոցներով տարածվել էր Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկման ընթացքում Ռուբեն Վարդանյանի այն հայտարարությունը, որում վերջինս մասնավորապես նշել էր՝ «կտրոնները չեն աշխատում», «պաշտոնյաների հետ կապ ունեցող անձինք փող են աշխատում», «ստեղծված իրավիճակը օգտագործվում է մի քանի անձանց օգտին»:  

Ադրբեջանը դժգոհություն է հայտնել Լորան Վոքիեի և Արցախի արտգործնախարարի հանդիպման առնչությամբ

Ադրբեջանը դժգոհություն է հայտնել Ֆրանսիայից՝ Հայաստանում Արցախի մշտական ​​ներկայացուցչությունում Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի եւ Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանի հանդիպման պատճառով։

Պատրաստ եմ Արցախում ծառայել՝ անկախ որևէ պաշտոնից և դիրքից․ Արթուր Դավթյանի հարցազրույցը

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այս օրերին Արցախում է, դրան զուգահեռ մամուլում լուրեր են շրջանառվում, որ նա նշանակվելու է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ։

Տնտեսական

Հասարակական

Տեղ-Կոռնիձոր հատվածում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներն իրականացրել են սահմանի ճշգրտման աշխատանքներ․ ՀՀ ԱԱԾ

Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները, իրականացվել է սահմանի ճշգրտման աշխատանքներ:

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ղազարոսի հարության հիշատակի օրը

Մեծ Պահքի 41-րդ օրը Հայաստանյայց Առաքելական եկեղեցու օրացույցում Ղազարոսի հարության հիշատակի օրն է:

Կարմի խաչի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ 12 բուժառու տեղափոխվել է ՀՀ ԲԿ-ներ.ԱՆ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 12 անձ այսօր՝ ապրիլի 1-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ  մասնագիտացված բժշկական կենտրոններ։

ԿԳՄՍ նախարարը խորհրդակցություն է հրավիրել դպրոցներում կարգապահության պատշաճ կազմակերպման օրակարգով

Մարտի 30-ին Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը հրավիրել  էր ավագ խորհրդակցություն, որին մասնակցում էին հանրակրթության ոլորտի պատասխանատուներ, հանրակրթական հաստատությունների տնօրեններ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության  Ստեփանակերտի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Բորիս Ջալավյանը, անչափահասների գործերով ոստիկանության տեսուչներ, ԱՀ ոստիկանության ներկայացուցիչներ, ԱՀ հանրային խորհրդի ներկայացուցիչներ և ՀԱՍԵ Արցախի թեմի հոգևոր հայրեր։    

Ռազմական

ՀՀ հարավարևելյան ուղղությամբ ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայողի սպանության և մեկ զինծառայողի սպանության փորձի դեպքերի առթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել

Հաղորդումներ են ստացվել այն մասին, որ 2023թ․ մարտի 31-ին ժամը 21:50-ից 22։00-ն ընկած ժամանակահատվածի սահմաններում ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքի տարածքում հրազենային վիրավորումներ են ստացել մեկ պայմանագրային և մեկ ժամկետային զինծառայող, որոնց հետևանքով ժամկետային զինծառայողը՝ Հրաչյա Սարուխանյանը, ստացած՝ կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներից մահացել է։

Ստորագրվել է հայ-հունական ռազմական համագործակցության 2023թ. ծրագիրը

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի Միջազգային կապերի վարչության պետ, բրիգադի գեներալ Վասիլիոս Ցամին ստորագրել են հայ-հունական ռազմական համագործակցության 2023թ. ծրագիրը:

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջիկայում մեկնարկելու են որոշ ապրանքների գնման համար նախատեսված նոր կտրոնների տրամադրման աշխատանքները

Մեկնարկել է երկրորդ միջոցառման շրջանակներում դրամական աջակցության վճարման գործընթացի երրորդ փուլը

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ

ԼՂ Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմը խախտվել է. ՌԴ ՊՆ

Հանրապետության նախագահի գլխավորությամբ անցկացվել է Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ

Հայաստան-Արցախ այլընտրանքային ճանապարհն ապրիլի 1-ից պատրաստ կլինի շահագործման. ՏԿԵՆ խոսնակ

Մեկնարկել է սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման չորրորդ միջոցառումը

Խելքի եկե´ք, զսպեք ձեր մեջ անիծված եղանակով հարստանալու տենչը․ ԱԺ նախագահ

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր

Search