Artsakhpress

Ռազմական

Ստեփանակերտում մեկնարկել է «Արծվիկ» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլը

ԱՀ կրթության, գիտության և սպորտի, ԱՀ պաշտպանության նախարարությունների և ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում այսօր մեկնարկել է «Արծվիկ» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլը:

Ստեփանակերտում մեկնարկել է «Արծվիկ» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլը

Ստեփանակերտում  մեկնարկել  է  «Արծվիկ» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ԱՀ  կրթության, գիտության և սպորտի նախարարության ռազմահայրենասիրական, ֆիզդաստիարակության և հասարակական կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետ Ստեփան Օհանջանյանն  ասել է, որ  խաղերին  մասնակցում  են  շրջանային  և  քաղաքային  փուլերում  առաջին  տեղեր գրաված   8  թիմեր. յուրաքանչյուր  թիմ  բաղկացած  է  9  հոգուց՝ 6 տղա    և   3  աղջիկ:  
Ս.  Օհանջանյանի   խոսքով՝   մրցումներն  անց  են  կացվելու  երեք  օր  հետևյալ  մրցաձևերից՝  շարային  պատրաստություն, Կալաշնիկովի   ինքնաձիգով  հրաձգություն,  պահեստատուփի  լիցքավորում, քաղպաշտպանություն  և    ֆիզիկական   պատրաստություն:  Ֆիզիկական   պատրաստությունն  իր  մեջ   ներառում  է  նռնակի  նետում  և  վազք՝  100 մ,  500 մ  և  1000 մ: 
«Խաղերի նպատակն  է ապագա  սերնդի  մեջ   դաստիարակել    հայրենասիրություն, ռազմական  գործի մեջ հմտանալու  կարողություն, ինչպես  նաև  որոշել  ուսումնական  ծրագրի  յուրացման    աստիճանը  և  ապագա   զինվորի  մեջ  դաստիարակել     այնպիսի   որակներ, ինչպիսիք   են  արագաշարժությունը, դիպուկ  կրակելը, անհատական  պաշտպանական  միջոցների   ճիշտ   օգտագործում և  այլն: Խաղերի  վերջում  մենք  կազմավորելու ենք  երկու  թիմ՝  ՀՀ-ում  կայանալիք   «Կորյուն»    ռազմամարզական  խաղերին  մասնակցելու  համար»,-ավելացրել  է  պատասխանատուն՝  նշելով, որ  անցած  տարի  Երևանում  կայացած    «Կորյուն»    ռազմամարզական  խաղերի ժամանակ    Ստեփանակերտի   N11  և Մարտունու  շրջանի  Հերհերի  միջնակարգ   դպրոցները     գրավել  են   մրցանակային  տեղեր:
Խաղին  մասնակից  Ասկերանի  շրջանի  Իվանյան   համայնքի  Օնիկ  Գրիգորյանի  անվան    11-րդ  դասարանի   աշակերտուհի  Ծովինար   Բաբայանն    ասել  է,  որ  հայրենիքի   պաշտպանության  գործում   աղջիկները  ևս  մեծ  դերակատարություն պետք  է   ունենան: 
«Մենք   պետք  է   կարողանանք      տիրապետել    զենքին  ու   դրա   օգտագործման ձևերին, լինենք   ֆիզիկապես  պատրաստ: Մենք   մեծ  սպասելիքներ   ունենք  խաղի արդյունքներից, քանի  որ   լրջորեն  ենք  նախապատրաստվել  այս  փուլին»,-մասնավորապես   ասել է  Ծ, Բաբայանը: 
Խաղերի   վերջում    մրցանակային  տեղեր  գրաված  թիմերը պարգևատրվելու  են   նվերներով: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search