Artsakhpress

Սպորտ

Արցախցի մարզիկները մարտական սամբոյի Հայաստանի առաջնությունից վերադարձել են ոսկե մեդալներով

Մարտի 16-17-ը «Երևանի մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն»-ում կայացել է մարտական սամբոյի Հայաստանի առաջնություն, որտեղ արցախցի մարզիկները գրավել են մրցանակային տեղեր:

Արցախցի մարզիկները մարտական սամբոյի Հայաստանի առաջնությունից վերադարձել են ոսկե մեդալներով

Արցախցի մարզիկները մարտական սամբոյի Հայաստանի առաջնությունից վերադարձել են ոսկե մեդալներով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ և ՀՀ սամբոյի հավաքական թիմերի մարզիչ Էռնեստ Միրզոյանը՝ մանրամասնելով, որ մրցաշարին Հայաստանից և Արցախից մասնակցել են ավելի քան 100 մարզիկ։

Նա հայտնել է նաև, որ Արցախի սամբոյի ֆեդերացիայի սաներ Ջոն Բալայանը 52կգ քաշային կարգում, 74 կգ -ում՝ Մավրիկ Նասիբյանը՝ և 82 կգ-ում՝ Թաթուլ Ավագյանը գրավել են առաջին մրցանակային տեղեր՝ արժանանալով ոսկե մեդալների և պատվոգրերի։ Տարբեր քաշային կարգերում վեց մարզիներ զբաղեցրել են երկրորդ և երրորդ մրցանակային տեղեր:

Մեր զրուցակիցը բարձր գնահատեց առաջնության արդյունքները, այն համարելով տարվա լավ մեկնարկ և հույս հայտնեց, որ սպասվող առաջնություններում ևս մեր մարզիկները ուրախության դեռ շատ առիթներ կպարգևեն:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի առաջնությունից հաղթանակով վերադարձած սամբիստներին (լուսանկարներ)

Հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողը մահացել է

Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Համահայկական խաղերի բացումը կլինի Ստեփանակերտում

Թուրքիայի միակ հայկական գյուղում կբացվի երկրի միակ հայկական թանգարանը

Ստեփանակերտում տեղի է ունեցել Մաղավուզի հանքանյութից ստացված նավթամթերքի շնորհանդեսը (տեսանյութ)

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բակում կազմակերպվելու է Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում

Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման հարցը քննարկման փուլում է. Նարինե Աղաբալյան

Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է Հայաստանի ԱԳՆ-ին

Search