Մարտի 16-17-ը «Երևանի մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն»-ում կայացել է մարտական սամբոյի Հայաստանի առաջնություն, որտեղ արցախցի մարզիկները գրավել են մրցանակային տեղեր:
Արցախցի մարզիկները մարտական սամբոյի Հայաստանի առաջնությունից վերադարձել են ոսկե մեդալներով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ և ՀՀ սամբոյի հավաքական թիմերի մարզիչ Էռնեստ Միրզոյանը՝ մանրամասնելով, որ մրցաշարին Հայաստանից և Արցախից մասնակցել են ավելի քան 100 մարզիկ։
Նա հայտնել է նաև, որ Արցախի սամբոյի ֆեդերացիայի սաներ Ջոն Բալայանը 52կգ քաշային կարգում, 74 կգ -ում՝ Մավրիկ Նասիբյանը՝ և 82 կգ-ում՝ Թաթուլ Ավագյանը գրավել են առաջին մրցանակային տեղեր՝ արժանանալով ոսկե մեդալների և պատվոգրերի։ Տարբեր քաշային կարգերում վեց մարզիներ զբաղեցրել են երկրորդ և երրորդ մրցանակային տեղեր:
Մեր զրուցակիցը բարձր գնահատեց առաջնության արդյունքները, այն համարելով տարվա լավ մեկնարկ և հույս հայտնեց, որ սպասվող առաջնություններում ևս մեր մարզիկները ուրախության դեռ շատ առիթներ կպարգևեն: