Artsakhpress

Հասարակական

Կյանքի է կոչվել «Օսմ Արցախ» հիմնադրամի առաջին «խենթ» նախագիծը՝ «Նորշենի գրադարանը»

Արցախի Մարտունու շրջանի Նորշեն գյուղում բացվել է մի գողտրիկ գրադարան ու ինտելեկտուալ անկյուն՝ աշակերտ Միլենա Ասրյանի ու նրա ուսուցիչ Արա Հարությունյանի նախաձեռնությամբ եւ Օսմ Արցախ հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Կյանքի է կոչվել «Օսմ Արցախ» հիմնադրամի առաջին «խենթ» նախագիծը՝ «Նորշենի գրադարանը»

Կյանքի է կոչվել «Օսմ Արցախ» հիմնադրամի առաջին «խենթ» նախագիծը՝ «Նորշենի գրադարանը»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Մրցելով մի շարք այլ հայտերի հետ՝ նախագիծը հաղթող էր ճանաչվել Օսմ Արցախ հիմնադրամի կողմից 2018թ. նոյեմբերին հայտարարված դրամաշնորհի հերթական մրցույթում: Հետագա ամիսներին աշակերտների և գյուղի այլ բնակիչների կամավոր աշխատանքի շնորհիվ նախագիծն իրականություն դարձավ՝ ապահովելով տրամադրող միջավայր երեխաների ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման համար: Մասնավորապես, սրահում պայմաններ են ստեղծվել ընթերցանության, քննարկումների, նկարչության եւ ինտելեկտուալ խաղերի համար:
Նախագծի հեղինակ Միլենա Ասրյանը նշել է, որ նախկինում իրենք չունեին համապատասխան վայր դասերից հետո ինտելեկտուալ ժամանց կազմակերպելու համար: Նա ուրախությամբ արձանագրել է, որ գրականության ժամանակակից նմուշներով հագեցած նոր գրադարանը կարևոր խթան կհանդիսանա իրենց կրթության զարգացման եւ աշխարհայացքի ընդլայնման համար:
Դպրոցի ուսուցիչ Արա Հարությունյանը կարեւորել է հատկապես գյուղերում երեխաների ինտելեկտուալ ժամանցի համար պատշաճ պայմանների ապահովումը՝ այն համարելով աշակերտների որակյալ կրթության անբաժանելի մասը: Դասավանդման շուրջ երկու տարվա ընթացքում նա աչքի է ընկել բազմաթիվ նորարարական եւ ուսուցանող նախաձեռնություններով՝ երեխաներին փոխանցելով գործնական գիտելիքներ ու հմտություններ, ինչպես նաև նրանց մեջ սերմանելով հասարակական նախաձեռնողականություն:
Օսմ Արցախ հիմնադրամի հոգաբարձու Արմինե Գրիգորյանը ողջունելի է համարել Արցախում կրթության ոլորտում նոր մոտեցումների մշակման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Նա նշել է, որ Նորշենի այլընտրանքային կրթության եւ զարգացման այս փոքրիկ միջավայրը, ի դեմս երեխաների սեփական ջանքերով ստացված գրադարանի, հանրային մեծ նշանակություն ունի եւ լրացուցիչ խթան կհանդիսանա երեխաների մոտ գրքի նկատմամբ սեր առաջացնելու, ընթերցողի կերպարը հանրայնացնելու գործում:
Նա նաեւ կարեւոր է համարել այն, որ աշակերտներն անտարբեր չեն ու իրենց կյանքը փոխելու, իրենց համար համապատասխան միջավայր ստեղծելու մոտիվացիա ունեն: Հիմնադրամի հիմնադիր հոգաբարձու Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ իրենք նպատակ ունեն Արցախում տարբեր խենթ ու ստեղծագործական նախագծերի աջակցելու միջոցով խթանել նախաձեռնողականությունը, նորարարականությունը, կամավորությունն ու համայնքային կյանքը: Նա գոհունակություն է հայտնել Նոր շենի գրադարանի նախագծի կյանքի կոչման առթիվ՝ տեղեկացնելով, որ այն հիմնադրամի առաջին ավարտուն նախագիծն է, իսկ եւս երեքն առաջիկայում կիրագործվեն:
Արտակ Բեգլարյանը համոզմունք է հայտնել, որ հիմնադրամի ծրագրերի շնորհիվ Արցախում աստիճանաբար կզարգանա նախաձեռնողականության ու կամավորության մի մշակույթ՝ զուգահեռաբար խթանելով ավելի համընդգրկուն միջավայրի ձևավորումը:
Տեղեկացնենք, որ Օսմ Արցախ հիմնադրամը հիմնվել է 2018թ. հունիսին՝ որպես Օսմ միջազգային հիմնադրամի (“Awesome Foundation”) անկախ մասնաճյուղ: Այն անկախ մարդկանց մի խումբ է (այս պահին շուրջ 40 հոգաբարձու Արցախից, Հայաստանից և Սփյուռքից), որը նպատակ ունի մեր իրականությունը փոքր-ինչ ավելի հիանալի («օսմ») դարձնել իր նախաձեռնություններով: Առանց ավելորդ գլխացավանքի և թղթաբանության՝ յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ Հիմնադրամը $1000-ին համարժեք դրամաշնորհ է տրամադրում տվյալ երկամսյակի հաղթող նախագծին, իսկ դրամաշնորհի գումարը հավաքագրվում է հոգաբարձուների պարբերական նվիրատվություններից:
Օսմ Արցախ հիմնադրամի գործունեությանը, հոգաբարձուների ցանկին ծանոթանալու և նախագծի հայտ ներկայացնելու համար պետք է այցելել նրա պաշտոնական կայքէջը կամ ֆեյսբուքյան էջը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search