Artsakhpress

Տնտեսական

Արցախում պետք է լուրջ ուշադրություն դարձվի նռան այգիների հիմնմանը. գյուղատնտեսության ոլորտի խորհրդատու

Արցախում հիմնականում զարգացած է պտղաբուծությունը և հացահատիկային տնտեսությունը:

Արցախում պետք է լուրջ ուշադրություն դարձվի նռան այգիների հիմնմանը. գյուղատնտեսության ոլորտի խորհրդատու

Արցախում   պետք  է   լուրջ  ուշադրություն  դարձվի   նռան  այգիների  հիմնմանը. գյուղատնտեսության  ոլորտի խորհրդատու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին  «Արցախպրես»-ի թղթակցի  հետ  զրույցում   ասել է   «Գյուղատնտեսության  զարգացման    հիմնադրամ»-ի Մեղրու  տարածաշրջանի  խորհրդատու  Գևորգ  Մարգարյանը՝  նշելով, որ  պտղաբուծության  մեջ   մեծ  դեր է  խաղում   նռան  այգիների  մշակումը:
«Արցախում   պետք  է   լուրջ ուշադրություն  դարձվի   նռան  այգիների  հիմնմանը  և   այգիներում  իրականացվող լիարժեք ագրոտեխնիկական միջոցների  կիրառմանը՝ սկսած  տնկարանում   նռան  բազմացումից, հողի պարարտացումից, խնամքից,  բույսերի պաշտպանության  վնասատուների  և  հիվանդությունների  դեմ  պայքարի աշխատանքներից:  Արցախը  հնարավորություն ունի մեծացնելու նռան  արտահանման   ծավալները: Կան մի  շարք  թերություններ, որոնք  շտկելու դեպքում գյուղատնտեսները կկարողանան նվազագույն   ծախսերով լավ բերք ստանալ:Օրինակ, գյուղատնտեսների գրոտեխնիկական  ճիշտ  և ժամանակին կատարած աշխատանքների արդյունքում կկանխվի   կամ  կնվազեցվի մի  շարք  հիվանդություններ, և   արդյունքում  կունենան  օրգանական  մթերք: Հայաստանում    շատ գյուղատնտեսներ  կան, ովքեր   հրաժարվում  են  թունաքիմիկատներից    և    զբաղվում են  միայն  օրգանական  գյուղատնտեսությամբ. այն իր  մեջ  ներառում է  ոչ միայն  բույսերի  պաշտպանությունը, այլև տարրական  հողագործությունից  մինչև     բերքի  պահպանումը»,-մասնավորապես  ասել է  Գ.  Մարգարյանը:
 
Ըստ   մեր  զրուցակցի՝  հողին  պետք   է  տալ  անհրաժեշտ   և որակյալ  պարարտանյութ, որպեսզի հողից վերցրված  բույսի  միկրոտարերը հետ վերադարձվեն հողին՝ ապահովելով    հաջորդ  տարվա    բերքը:
Գ.  Մարգարյանը  հողօգտագործողներին   խորհուրդ   է տալիս  առաջին հերթին ձեռք բերել մասնագիտական  ունակություններ, ընթերցել   գյուղատնտեսությանը  վերաբերող  գրականություն  և   ունենալ  պրակտիկ  փորձ: Գյուղատնտեսության ոլորտի  խորհրդատուն  պատրաստ  է  իր  գիտելիքներով  ու  փորձով   կիսվել  բոլոր  այն  գյուղատնտեսների  հետ, ովքեր  իր կարիքն  ունեն:
«Արցախն  ունի     հողային    և  ջրային  հարուստ   ռեսուրսներ,   ընդերքի   պաշարներ, բնակլիմայական    պայմաններ,  կենսաբազմազանության հարստություն, որոնք  պետք է   ճիշտ  կիրառել:  Մեր փորձառու  հողօգտագործողների  հետ  համալիր  աշխատանքի  շնորհիվ   կկարողանանք    նվազագույն  միջոցներով  ունենալ   առավելագույն արդյունք: Վերջին  տարիներին  Արցախի  գյուղատնտեսության  ոլորտում  նկատվում  է  արմատական  փոփոխություն,  մեծ  առաջընթաց, և  որը  պետք  է  շարունակական  լինի»,-ավելացրել  է   Գ.  Մարգարյանը:

     

Քաղաքական

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search