Artsakhpress

Տնտեսական

Նիկոլ Փաշինյանը կասկած չունի Հայաստանում տնտեսական հեղափոխության հաղթանակի հարցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե Հայաստանի քաղաքացին ինչպես կարող է մասնակցել տնտեսական հեղափոխությանը և այդ մասնակցությունն ապահովելու համար կառավարության կողմից իրականացվող քայլերը:

Նիկոլ Փաշինյանը կասկած չունի Հայաստանում տնտեսական հեղափոխության հաղթանակի հարցում

Նիկոլ Փաշինյանը կասկած չունի Հայաստանում տնտեսական հեղափոխության հաղթանակի հարցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 19-ին մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետը, պատասխանելով հարցին, թե ՀՀ քաղաքացին ինչպե՞ս է մասնակցելու տնտեսական հեղափոխությանը՝ բացի ՀԴՄ կտրոն պահանջելուց, նշեց, որ ՀՀ քաղաքացին դա պետք է անի իր տնտեսական գործունեությամբ: «Մենք այսօր ամեն ինչ անում ենք, որպեսզի վարկային տոկոսադրույքները իջնեն, վարկերը քաղաքացիների համար դառնան ավելի հասանելի: Մենք նաև մարդկանց քաջալերում ենք, պիտի քաջալերենք, որպեսզի իրենք իրենց համար փորձեն տնտեսական գործունեություն կազմակերպել:  Ես Ռանչպար գյուղում տեսա բազմաթիվ չմշակվող հողեր: Մեր խնդիրն է այնպես անել, որ այդ հողերը մշակելը մարդկանց համար ձեռնտու լինի, հետո նրանք հնարավորություն ունենան իրենց աճեցրած բերքը արժանապատիվ և եկամտաբեր գնով հանձնել մթերող ընկերություններին: Մենք նաև հնարավորություններ ենք ստեղծելու, որպեսզի մարդիկ մասնագիտական վերապատրաստում անցնեն: Այսօր Հայաստանի ՏՏ ոլորտում 3-4 հազար թափուր աշխատատեղ կա, մենք պետք է մարդկանց օգնենք, որպեսզի նրանք, ովքեր կարող են, վերապատրաստվեն և այդ թափուր տեղերը լրացնեն, որովհետև այդ ոլորտում աշխատավարձերը շատ բարձր են»,- մանրամասնեց Փաշինյանը:
Նա հավելեց, որ Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով միկրոբիզնեսի շեմ են սահմանում, որով մինչև 24 միլիոն դրամի շրջանառություն ունեցող որոշակի գործունեության տեսակներին ազատելու են հարկերից: «ԵՄ-ի հետ մեր քննարկվող հիմնական թեմաներից մեկն այն է, որ վարկային միջոցներ բերվեն Հայաստան հատուկ միկրոբիզնեսի համար, որոնք կլինեն մատչելի, որպեսզի մարդը կարողանա վարկ վերցնել, գործի մեջ դնել: Մենք անհատ տաքսու վարորդներին ազատում ենք հարկային պարտավորություններից, ինչը նշանակում է, որ այդ պահից նրանց եկամուտն ամսական 12 հազար դրամով ավելանալու է: Մենք ցանկանում ենք նպաստների համակարգն այնպես փոխել, որ եթե նույնիսկ մարդն աշխատում է, դրա պատճառով նրան նպաստից չզրկեն: Այսինքն՝ մենք պետք է քաջալերենք այդ մարդկանց աշխատանքը»,- ասաց Փաշինյանը:
Կառավարությունը նաև պայմաններ է ստեղծում, որպեսզի մասնավոր պայմաններում ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող անձինք կարողանան օրինական դաշտ դուրս գալ, իրենց արտադրանքը հանել վաճառքի և արտահանելու հնարավորություն ունենան: ՀՀ վարչապետի խոսքով՝ կառավարությունն առավելագույնս հեշտացնում է բիզնեսի համար խոչընդոտ հանդիսացող կարգավորումները:
ՀՀ վարչապետը համոզվածություն հայտնեց, որ Հայաստանում տնտեսական հեղափոխությունը հաղթելու է: Նրա խոսքով՝ ինչպես քաղաքացիները մասնակցեցին քաղաքական հեղափոխությանը, նույն կերպ էլ կմասնակցեն տնտեսական հեղափոխությանը: Վարչապետն ընդգծեց, որ կառավարությունը պետք է տնտեսական հեղափոխության համար միջավայր, հարթակ, պայմաններ ստեղծի ու քաջալերի մարդկանց՝ շեշտելով, որ կասկած չունի՝ մարդիկ կանեն տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ գործողությունները:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search