Artsakhpress

Հասարակական

Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցը Ստեփանակերտում դասընթաց է կազմակերպել

Նախօրեին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը հանդիպել է ԱՊՀ Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցի անդամների հետ, ովքեր մարտի 17-18-ը Ստեփանակերտում դասընթացներ էին կազմակերպել երիտասարդների համար:

Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցը Ստեփանակերտում դասընթաց է կազմակերպել

Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցը Ստեփանակերտում դասընթաց է կազմակերպել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպմանը Նարինե Աղաբալյանը կարևորել է նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ նախարարությունը մեծ տեղ է տալիս ոչ ֆորմալ կրթության ծրագրերին, որոնք օգնում են մեր երիտասարդներին բացահայտել իրենց ներուժը և զարգացնելու նոր հմտություններ ու կարողություններ:
«Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցի հետ մեր իրականացրած առաջին համատեղ ծրագիրն է: Եվ հույս ունենք, որ այն շարունակական կլինի: Պետք է հնարավորություն տալ մեր երիտասարդներին՝ մասնակցելու միջազգային ծրագրերին: Սա շատ կարևոր է այն առումով, որ նրանք ունեն մեծ ներուժ, բայց չունեն մոտեցումներ և փորձ, ինչպես նաև զրկված են տարբեր միջագզային ձևաչափերով միջոցառումներին մասնակցելու հնարավորությունից: Այս առումով Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցի նախաձեռնությունը ողջունելի է: Մեզ համար այն համագործակցության նոր հնարավորություններ է բացում»,- մասնավորապես նշել է Ն. Աղաբալյանը:
ԱՊՀ Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցի տնօրեն Գոհար Ղումաշյանն իր խոսքում ասել է, որ դասընթացները միտված են երիտասարդների շրջանում առաջնորդության հմտությունները զարգացնելուն:
«Մեզ համար մեծ պատիվ է տեսնել դահլիճում այդքան մեծ թվով երիտասարդների, ովքեր պարզապես լսել էին դպրոցի մասին: Դասընթացի միջոցով փորձելու ենք հասկանալ՝ ինչ է ուզում այսօրվա արցախցի երիտասարդը, ինչ միտումներ ու տեսլականներ ունի իր երկրի զարգացման համար: Սա մեր կողմից մի փոքր ներդրում է, որպեսզի Արցախի երիտասարդները կողմնորոշվեն մասնագիտական ընտրության հարցում: Նախատեսվում է ապրիլ ամսին իրականացնել ծրագրի երկրորդ փուլը, իսկ հետագայում դասընթացների պարբերականությունը դարձնել ավելի հաճախակի»,- նշել է Գ. Ղումաշյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Ստեփանակերտում մեկնարկել է «Լույսի մոլորակ» ծնողի և մանկան կրթական փառատոնը (լուսանկարներ)

Search