Artsakhpress

Մշակույթ

Արցախը կմասնակցի «Աշխարհի երեխաներն ընդդեմ պատերազմի» ծրագրին

«Վիկտորիա» միջազգային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և աջակցությամբ արցախցի պատանիներն ու երիտասարդները հնարավորություն կունենան մասնակցելու Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք «Աշխարհի երեխաներն ընդդեմ պատերազմի» ծրագրին:

Արցախը կմասնակցի «Աշխարհի երեխաներն ընդդեմ պատերազմի» ծրագրին

Արցախը կմասնակցի «Աշխարհի երեխաներն ընդդեմ պատերազմի» ծրագրին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հիմնադրամի ղեկավար Գայանե Գեորգյանն ասել է, որ ընթացիկ տարվա մարտի 23-24-ը Ստեփանակերտում կկայանա մրցույթ-փառատոն: Նախնական լսումները տեղի կունենան մարտի 23-ին, որտեղ հնչած ելույթներից լավագույնը ճանաչվածները Մոսկվայում կներկայացնեն Արցախը: Փառատոնը կեզրափակվի գալահամերգով, որը կկայանա մարտի 24-ին՝ ժամը 15:00-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում: Մուտքը լինելու է անվճար:
«Ծրագիրը նախատեսված է 7-25 տարեկանների համար: ՌԴ-ում կայանալիք գալահամերգին մասնակցելու հնարավորություն կունենան 5 կատարողներ, ովքեր նախընտրական փուլը կանցնեն Արցախում»,- մասնավորապես նշել է Գ. Գեորգյանը:
Նշենք, որ մանրամասն տեղեկությունների համար ցանկացողները կարող են զանգահարել ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարություն՝ 047-3-90-82 և «Վիկտորիա» բարեգործական հիմնադրամ՝  +37498804445 հեռախոսահամարներով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Ստեփանակերտում մեկնարկել է «Լույսի մոլորակ» ծնողի և մանկան կրթական փառատոնը (լուսանկարներ)

Search