Artsakhpress

Միջազգային

Թուրքական ԶՈւ-ն կրկին զինտեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին․ «Սաբահ»

Թուրքիան կրկին զինտեխնիկա է կուտակում Սիրիային սահմանակից թուրքական Հաթայ նահանգի տարածքում։

Թուրքական ԶՈւ-ն կրկին զինտեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին․ «Սաբահ»

Թուրքական ԶՈւ-ն կրկին զինտեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին․ «Սաբահ»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է tert.am-ը։
Նշվում է, որ նախօրեին զինտեխնիկայի տեղաշարժ է նկատվել Հաթայի Քըրըքհան շրջանում, չի բացառվում, որ զրահամեքենաները տեղափոխել են ոչ միայն զինտեխնիկա, այլև զինվորականների։
Հայտնի է, որ մեքենաների շարասյունը հասել է սահմանակից Ռեյհանլը շրջան, որտեղ էլ կանգ է առել։ Այս հատվածում Ռեյհանլըն Սիրիայի հյուսիսային շրջաններին ամենամոտ կետն է։
Դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական ԶՈւ-ն մոտ ապագայում կմտնի սիրիական Մանբիջ ու կգրոհի Եփրատ գետի արևելյան ափին գտնվող քուրդ զինյալների դիրքերը: Այդ ժամանակ նույնպես Սիրիային սահմանակից մի շարք թուրքական շրջաններում նկատվել էր զինտեխնիկայի ինտենսիվ տեղաշարժ։
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search