Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում ընթանում են սոցիալական ձեռնարկատիրության ուսուցման դասընթացներ

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ մարտի 16-ից ԱՀ կառավարության շենքում մեկնարկել է «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» դասընթացի երկրորդ փուլը. այն կտևի մինչև մարտի 21-ը:

Ստեփանակերտում ընթանում են սոցիալական ձեռնարկատիրության ուսուցման դասընթացներ

Ստեփանակերտում    ընթանում   են  սոցիալական ձեռնարկատիրության  ուսուցման  դասընթացներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դասընթացները   վարում  են   ՀՀ  սոցիալական  ձեռնարկատիրության     ոլորտի  մասնագետները:
«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ԱՀ  մշակույթի,  երիտասարդության  հարցերի  և զբասաշրջության  նախարարության  երիտասարդության  հարցերի   բաժնի  առաջատար մասնագետ  Անի  Կապլանյանն   ասել է, որ   սոցիալական   ձեռնարկատիրությունն   ամբողջ  աշխարհում   բավականին  լուրջ  տեմպերով  առաջընթաց է  ապրում:
Նրա  խոսքով՝   երիտասարդները  պետք  է  կարողանան  իրենց  ուժերի  վրա հենվելով  և մի  շարք դժվարություններ  հաղթահարելով  լուծել  համայնքի  սոցիալական  խնդիրներ: 
«Ծրագրին Արցախի տարբեր  շրջաններից  մասնակցում է  շուրջ  30  երիտասարդ: Մենք հանդիպումներ ենք ունեցել   տարբեր  համայնքների   երիտասարդների  հետ  և   նրանց իրազեկել   այս  ծրագրի  մասին:  ՀՀ սպորտի  և  երիտասարդության    հարցերի  աջակցությամբ  մի  խումբ  երիտասարդներ  էքսկուրսիա   են կատարել  Հայաստանի     5 տարածաշրջան, որտեղ  անձամբ   են ծանոթացել սոցիալական  ձեռնարկատիրության  ոլորտի  ներկայացուցիչների  հետ   և  տեսել  նրանց  աշխատանքների  արդյունքները: Այս ծրագիրը  կրթական և  ուսուցողական  պրոցես է, որի  ընթացքում  ուսուցանվում  է   թե  ինչ  է  սոցիալական   ձեռնարկատիրությունը, ինչպես բացահայտել  ու  լուծել  համայնքի  կարիքները, և  ինչպես  կարելի  է զարգացնել  համայնքը: Մենք  աշխատում ենք  նաև     օն-լայն  տարբերակով, որի  ժամանակ  տնային   հանձնարարություններ   ենք   իրականացնում»,- մասնավորապես  ասել է   ոլորտի  պատասխանատուն՝  տեղեկացնելով, որ  վերջերս  ինքը մասնակցել  է Աղվերանում  կայացած  «Ուսուցանողների  ուսուցանում»  ծրագրին:
Ա.  Կապլանյանը  նշել է  նաև, որ   ԱՀ  համայնքների  երիտասարդների  հետ  առաջիկայում  ինքը  պետք  է  երկու  դասընթաց  կազմակերպի  և  ներկայացնի   «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով»  ծրագիրը,  դրա   նպատակներն  ու  խնդիրները: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search