Artsakhpress

Միջազգային

Իրանի նավահանգստում առեւտրային նավ է շրջվել

Երեքշաբթի Իրանի հարավային Բենդեր Աբաս քաղաքում, Շահիդ Ռաջայի նավահանգստում նավ է շրջվել, անձնակազմի երեք անդամ տուժել է:

Իրանի նավահանգստում առեւտրային նավ է շրջվել

Իրանի նավահանգստում առեւտրային նավ է շրջվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է News.am-ն՝ հղում կատարելով Mehr գործակալությանը։
Գործակալության տվյալներով՝ 90 մետրանոց նավը տեղափոխում էր իրանական հանքանյութերով եւ արդյունաբերական ապրանքներով 153 կոնտեյներ, այդ թվում՝ կալիումի քլորիդ, կալցիումի կարբոնատ, պղնձի խտանյութ։
Հորմոզգանի նահանգի  նավահանգիստների եւ ծովագնացության կազմակերպության դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ալլահ Մորադ Աֆիֆիպուրը Mehr գործակալությանն ասել է, որ տուժել է երեք մարդ, նավի վրա ընդամենը 14 մարդ է եղել։ Նրանք բոլորն էլ օտարերկրյա քաղաքացիներ են։ Նա հավելել է, որ միջադեպի պատճառները հետաքննվում են։
Գործակալությունը նաեւ տեղեկացնում է՝ հղում կատարելով աղբյուրին, որ միջադեպի պատճառ կարող էր լինել նավի աշխատակցի եւ բեռնման ու բեռնաթափման համար պատասխանատու ընկերության միջեւ համակարգման անբավարարությունը։
Այնինչ, IRNA գործակալությունը, հղում կատարելով տեղեկացված աղբյուրին, տեղեկացնում է, որ նավը խորտակվել է։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Search