Artsakhpress

Ռազմական

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի թեկնածության փաստաթղթերն ուղարկվել են մասնակից երկրներին

Բելառուսից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության մասնակից երկրներին, ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում տեղեկացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի թեկնածության փաստաթղթերն ուղարկվել են մասնակից երկրներին

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի թեկնածության փաստաթղթերն ուղարկվել են մասնակից երկրներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Բելառուսի առաջարկած թեկնածության համաձայնեցման բոլոր անհրաժեշտ արարողակարգերը եւ որոշման ընդունմանն անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերը դեռեւս 2018 թվականի դեկտեմբերին ուղարկվել են ՀԱՊԿ երկրներին»,- news.am-ի փոխանցմամբ՝ ասել է նա։
Սեմերիկովը նշել է, որ քանի որ համաձայնեցման եւ կազմակերպության փաստաթղթերի վերաբերյալ որոշումների ստորագրման ժամկետը կանոնակարգված չէ, ապա ասել, թե երբ կհաստատվի նոր գլխավոր քարտուղարի նշանակումը՝ հնարավոր չէ։
Ավելի վաղ «Կոմերսանտ» թերթը, հղում կատարելով իր աղբյուրներին, գրել էր, որ ՀԱՊԿ-ը առաջիկա տարում կարող է մնալ առանց գլխավոր քարտուղարի, քանի որ կազմակերպության երկրներից մեկը՝ Հայաստանը, չի համաձայնեցրել այդ պաշտոնին Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի նշանակումը։ Հրապարակման մեջ նշվում էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի հաստատել իր թեկնածուին։
2018 թվականի նոյեմբերի 2-ին հայկական կողմի նախաձեռնությամբ կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հանվեց այդ պաշտոնից։ Հայաստանը հայտարարում էր, որ պետք է պահպանի այդ պաշտոնը մինչեւ իր լիազորությունների ժամկետի ավարտը։
ՀԱՊԿ անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը։

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Այլ բնակավայր գործուղվող ուսուցիչներին հավելավճարը կտրամադրվի նոր կարգով

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

Search