Artsakhpress

Հասարակական

Մշակույթը մարդուն տալիս է ազգային պատկանելիության գիտակցություն. պրոֆեսոր

Ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում այսօր Արցախի պետական համալսարանում կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանը և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը հանդես են եկել դասախոսություններով:

Մշակույթը մարդուն տալիս է ազգային պատկանելիության գիտակցություն. պրոֆեսոր

Մշակույթը  մարդուն  տալիս  է ազգային  պատկանելիության   գիտակցություն. պրոֆեսոր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի  հաղորդմամբ՝ միջոցառմանը    բացման  խոսքով  հանդես  է  եկել   ԱրՊՀ   ռեկտոր   Արմեն  Սարգսյանը:  Նա  կարևորել  է նման  հանդիպումները   ուսանողների  և դասախոսների  հետ  և  նշել, որ   այն  կրելու  է  շարունակական  բնույթ:
Դավիթ  Մուրադյանը  ներկայացնելով   «Մշակույթը, որպես  կեցության  տուն»   թեման, ասել է, որ  մշակույթի  դերն  ավելի  ընդհանրական  է, քանի  որ    մշակույթը  մարդուն  տալիս  է ազգային  պատկանելիության   գիտակցություն:  
«Արցախն  այն  վայրն է, որն  ունի   հսկայական   պատմամշակութային  անցյալ և  կենսագրություն. այս միջավայրն  ունի  իր  խորհուրդը:  Մշակույթը     աննյութեղեն  է,  և  ես  միշտ  ասել  եմ, որ  Արցախյան  գոյամարտի  ժամանակ  հաղթողը  ոչ   միայն  զինվորն  ու   աշխատավորն են  եղել, այլև   Մատենադարանի  շենքը, Գանձասարի  վանքը, «Ռանչպարների   կանչ»-ը  և այլն: Պայքարի  է  գնացել   այն  սերունդը, որը  դաստիարակված  էր  այդ  արժեքներով: Մշակույթը   խոսում  է մարդու   ճակատագրական  պահերի,  ազգային  ինքնագիտակցության   և բարոյական  դիմադրողականության  մասին: Նոր  սերունդն  աշխարհի  բնակիչն է. կա  համացանց, որտեղ  նա  տարբեր  հոսքերի    խաչմերուկներում  է գտնվում,  և  այդ  իսկ  պատճառով  կրկնակի    կարևոր  է   դառնում  նրան     կապել  օտար մատրիցաների  հետ»,-մասնավորապես  ասել    Դ. Մուրադյանը:
Խոսելով  Արցախի   թատերարվեստի  մասին՝  բանախոսն  ասել է, որ  այն  բավականին   հին  պատմություն  ունի, որոնք  ուսումնասիրված    և փաստագրված են: 
Ըստ Դ. Մուրադյանի՝ Արցախի և Հայաստանի թատրոնների համագործակցությունը  բավականին  սերտ  է:
«Ստեփանակերտի թատրոնը  ղեկավարում են մեր  ինստիտուտի   շրջանավարտները:  Մենք  պետք  է   նոր  սերունդ  ունենանք  թատերարվեստում, և  այստեղ      ապրող   երիտասարդը,  տեսնելով  ու  զգալով իր  մշակույթը,  պետք  է    ցանկություն  ունենա  ապրել  իր   հայրենիքում: Արցախի  թատերարվեստը   մեծ  նշանակություն  ունի  մշակույթի   պահպանման  գործում: Ազգի  ձևավորման հիմքում  թատրոնի    ստեղծումն է»,-ավելացրել  է  պրոֆեսորը:   
Հանդիպմանը  Լ.  Եպիսկոպոսյանը,   հանդես  գալով  «Նեանդերթալ  մարդու    դերը   էվոլյուցիայի  ընթացքում» թեմայով, ասել է, որ   յուրաքանչյուր  ոք   պետք  է  իմանա  իր  էվոլյուցիան, որպեսզի  գիտակցի թե  ինչ  ուղղությամբ  է  մարդը  զարգանում:
Խոսելով  Արցախում  իրականացվող  պեղումների  մասին՝ Լ. Եպիսկոպոսյանն  ասել է.  «Ներկայումս   պեղումներ  ենք  իրականացնում Հադրութի   շրջանի    Ազոխի Քարանձավում  և   Շուշիի   շրջանի   Քարին  տակ  գյուղի   մոտակայքում: Քանի  տարի  է  ձգտում  եմ, որ  Արցախի  ուսանողությունը  ներգրավվի պեղումների  աշխատանքներին,  ինչը   մինչ   այժմ  դեռ չի  ստացվել: Եթե  ուսանողները   մասնակցեն  մեր  պեղումներին,  նրանք  հնարավորություն  կունենան     շփվելու   արտերկրի  հնագետների  հետ: Նրանց  մոտ ցանկություն  կառաջանա  խորն  ուսումնասիրություն   իրակնացնել պեղումների  վերաբերյալ»:  
  
Դասախոսության  վերջում    ուսանողները  և  դասախոսները  հանդես  են  եկել հարցերով:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search