Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է հայրենակիցներին Նովրուզի տոնի առթիվ:
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փոփոխությունն անընդունելի է». Ալիև
Նա հերթական անգամ նշել է, որ Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է այս հարցում և որ հակամարտության շուտափույթ կարգավորումը պետք է հիմնված լինի միայն միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա:
Ալիևը հիշեցրել է բանակցային ձևաչափը փոփոխելու հայկական կողմի բարձրացրած հարցի մասին: Նա հայտարարել է, որ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փոփոխությունն անընդունելի է Ադրբեջանի համար»: Նա հիշեցրել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համախանագահների վերջին հայտարարության մասին, որում նշվում է, որ բանակցային ձևաչափը պետք է անփոփոխ մնա:
Ադրբեջանի նախագահը նշել է, որ այս ամենին զուգահեռ «Ադրբեջանը շարունակելու է հզորացնել ռազմական հզորությունը»: Ըստ նրա՝ ադրբեջանական բանակը համալրվում է «ամենաժամանակակից տեխնիկայով»: