Ադրբեջանի կողմից առանց համապատասխան ծանուցման լայնամասշտաբ հարձակողական բնույթի զորավարժությունների անցկացումը ԵԱՀԿ գործիքակազմով նախատեսված միջազգային պարտավորությունների խախտում է, և այն որևիցե ձևով չի նպաստում տարածաշրջանում վստահության մթնոլորտի ամրապնդմանը:
Այս հարցը ԵԱՀԿ-ում մեր ներկայացուցչությունը բարձրաձայնել է և Ադրբեջանից բացատրություն պահանջել. Աննա Նաղդալյանը՝ Ադրբեջանի կողմից զորավարժություններ անցկացնելու մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, հայտնում է Tert.am-ը:
«Այս հարցը ԵԱՀԿ-ում մեր ներկայացուցչությունը բարձրաձայնել է և Ադրբեջանից համապատասխան բացատրություն պահանջել»,- ասաց նա՝ նշելով, որ նույնը կարելի է ասել հայ-ադրբեջանական սահմանին զորամասի տեղակայման մասին:
Աննա Նաղդալյանն ընդգծեց, որ և՛ Արցախը, և՛ Հայաստանն ունեն վճռականություն՝ պաշտպանվելու և հակահարված հասցնելու: «Այս հարցում թող որևէ մեկը չկասկածի»,- ասաց նա: