Artsakhpress

Քաղաքական

ՀԱՊԿ-ն կարեւոր տեղ է զբաղեցնում Հայաստանի անվտանգության համակարգում. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Հայաստանը միշտ ընդգծել է ՀԱՊԿ կարեւոր դերը երկրի անվտանգության համակարգում:

ՀԱՊԿ-ն կարեւոր տեղ է զբաղեցնում Հայաստանի անվտանգության համակարգում. ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀԱՊԿ-ն կարեւոր տեղ է զբաղեցնում Հայաստանի անվտանգության համակարգում.  ՀՀ ԱԳՆ խոսնակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մարտի 20-ին  ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց  ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, հայտնում է News.am-ը:
Պատասխանելով գլխավոր քարտուղարի նշանակման եւ  շրջանցելով Հայաստանին նրան նշանակելու հնարավորության մասին հարցին՝ Նաղդալյանը հիշեցրեց, որ նախօրեին ասուլիսի ժամանակ նման հնարավորությունը բացառեց վարչապետը:
«ՀԱՊԿ-ում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսի հիման վրա: Գլխավոր քարտուղարի նշանակման հարցով խորհրդակցությունները շարունակվում են», - հավելեց Նաղդալյանը:
Մեկնաբանելով Վալերի Սեմերիկովի հայտարարությունն այն մասին, որ կողմերին այսօր փաստաթղթեր են ուղարկվել կաղզմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի թեկնածության վերաբերյալ, Նաղդալյանը նկատեց, որ ծանոթ չէ փաստաթղթերի բովանդակությանը, սակայն նշեց, որ դեռ հստակեցված չէ նման իրավիճակում գործողությունների սկզբունքը, իսկ մնացածի մասին խոսելն անիմաստ է:
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը հեռացավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից քրեական հետապնդման պատճառով:
 
Հետագայում պարզվեց, որ ՀԱՊԿ Կանոնադրությամբ գլխավոր քարտուղարի վաղաժամ հրաժարականի դեպքում իրավիճակը չի կարգավորվում: Հայաստանը կարծում է, որ մինչեւ լիազորությունների ժամկետի ավարտը պաշտոնը պետք է զբաղեցնի իր ներկայացուցիչը (գլխավոր քարտուղարը նշանակվում է 3 տարով):

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Search