Artsakhpress

Միջազգային

Նոր Զելանդիայի փոխվարչապետն անձամբ Է Էրդողանի հետ քննարկելու նրա արած խիստ արտահայտությունները

Նոր Զելանդիայի փոխվարչապետ Ուինսթոն Փիթերսը մտադիր Է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ քննարկել նրա խիստ արտահայտությունները հակաիսլամիստական հայացքների տեր նորզելանդացիների եւ ավստրալացիների հասցեին, որոնք Թուրքիայի ղեկավարն արել Է մարտի 19-ին:

Նոր Զելանդիայի փոխվարչապետն անձամբ Է Էրդողանի հետ քննարկելու նրա արած խիստ արտահայտությունները

Նոր Զելանդիայի փոխվարչապետն անձամբ Է Էրդողանի հետ քննարկելու նրա արած խիստ արտահայտությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մարտի 20-ին այդ մասին հայտնել Է Նոր Զելանդիայի Newshub նորությունների պորտալը:
Ինչպես նշել Է պորտալը, Թուրքիայի Էրեգլի քաղաքում կայացած հանրահավաքում մեկնաբանելով վերջերս Նոր Զենադիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, Էրդողանը խիստ բացասաբար Է արտահայտվել այն ավստրալացիների եւ նորզելանադացիների մասին, որոնք դատապարտում են իսլամիզմը: Նա նշել Է, որ այդ մարդիկ ավելի լավ Է չայցելեն Թուրքիա: Հակառակ դեպքում, նրա խոսքով՝ նրանց շատ տհաճ հետեւանքներ են սպասում: «Ես պատրաստվում եմ մոտ ժամանակներս մեկնելու Թուրքիա եւ մտադիր եմ անձնական հանդիպման ժամանակ քննարկել այդ հարցը նախագահ Էրդողանի հետ՝ պարզություն մտցնելու համար»,- նշել Է Նոր Զելանդիայի արտգործնախարարության ղեկավար եւ երկրի փոխվարչապետ Ուինսթոն Փիթերսը: Նրա խոսքով՝ այդ արտահայտություններն «սպառնալիքի տակ են դնում» երկու երկրների հարաբերությունների «ապագան», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի առաջնությունից հաղթանակով վերադարձած սամբիստներին (լուսանկարներ)

Հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողը մահացել է

Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Համահայկական խաղերի բացումը կլինի Ստեփանակերտում

Թուրքիայի միակ հայկական գյուղում կբացվի երկրի միակ հայկական թանգարանը

Ստեփանակերտում տեղի է ունեցել Մաղավուզի հանքանյութից ստացված նավթամթերքի շնորհանդեսը (տեսանյութ)

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բակում կազմակերպվելու է Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում

Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման հարցը քննարկման փուլում է. Նարինե Աղաբալյան

Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է Հայաստանի ԱԳՆ-ին

Search