Artsakhpress

Սպորտ

Հրաձիգ Հովհաննես Մարգարյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Հովհաննես Մարգարյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Հրաձիգ Հովհաննես Մարգարյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Հրաձիգ Հովհաննես Մարգարյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Եվրոպայի երիտասարդների առաջնության վազող թիրախ ձևի 20-ամյա մարզիկ Հովհաննես Մարգարյանը խառը վազք վարժությունում ցույց է տվել գերազանց արդյունք: Նա խոցել է 378 միավոր և մինչև 21 տարեկան երիտասարդների պայքարում գրավել 2-րդ տեղը: 
Ավելի վաղ`  հայ  հրաձիգները թիմային բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում: Վազող թիրախ ձևի նորմալ վազք վարժության մեծահասակների պայքարում Հայաստանը ներկայացրել են միաժամանակ երեք մարզուհի: Նրանք հանդես են եկել անհատական և թիմային մրցումներում: Անհատական՝ Լիլիթ Մկրտչյան (541 միավոր, 7-րդ տեղ), Գոհար Հարությունյան (535 միավոր, 10-րդ տեղ) և Արուսյակ Գրիգորյան (531 միավոր, 11-րդ տեղ): Միասին հավաքելով 1607 միավոր՝ նրանք վազող թիրախ ձևի խառը վազք վարժությունից Եվրոպայի առաջնության մեծահասակների պայքարում զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի առաջնությունից հաղթանակով վերադարձած սամբիստներին (լուսանկարներ)

Հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողը մահացել է

Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Համահայկական խաղերի բացումը կլինի Ստեփանակերտում

Թուրքիայի միակ հայկական գյուղում կբացվի երկրի միակ հայկական թանգարանը

Ստեփանակերտում տեղի է ունեցել Մաղավուզի հանքանյութից ստացված նավթամթերքի շնորհանդեսը (տեսանյութ)

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բակում կազմակերպվելու է Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում

Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման հարցը քննարկման փուլում է. Նարինե Աղաբալյան

Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է Հայաստանի ԱԳՆ-ին

Search