Artsakhpress

Հասարակական

Ռյուգու աստղակերպի վրա ջուր պարունակող միներալներ են հայտնաբերվել

Ռյուգու աստղակերպի մակերեւույթին, որն ուսումնասիրում Է ճապոնական «Հայաբուսա-2» տիեզերական զոնդը, հայտնաբերվել են ջուր պարունակող միներալներ՝ թթվածնի եւ ջրածնի տարրերով:

Ռյուգու աստղակերպի վրա ջուր պարունակող միներալներ են հայտնաբերվել

Ռյուգու աստղակերպի վրա ջուր պարունակող միներալներ են հայտնաբերվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին ասված Է Ճապոնիայի JAXA օդատիեզերական գործակալության զեկույցում:
Միներալները հաջողվել Է հայտնաբերել մերձակա ինֆրակարմիր տիրույթում սպեկտրազննություն կատարելիս: Այդ գյուտն անուղղակիորեն հաստատում Է այն տեսությունը, որ ջուրը Երկիր Է բերվել տիզերքից, հետեւում Է զեկույցից: «Հայաբուսա-2» տիեզերական զոնդն արձակվել Է 2014 թվականին: Ռյուգու աստղակերպը Երկրից հեռու Է 340 միլիոն կիլոմետր: Դրա տրամագիծը կազմում Է շուրջ 900 մետր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search