Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանը փորձում է Հայաստանի իշխանության հետ հանդիպումից առաջ քաղաքական դիվիդենտներ կորզել. Դավիթ Իշխանյան

Անսպասելի չէ, որ Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը մեկնաբանում է յուրովի՝ իր օգտին:

Ադրբեջանը փորձում է Հայաստանի իշխանության հետ հանդիպումից առաջ քաղաքական դիվիդենտներ կորզել. Դավիթ Իշխանյան

Ադրբեջանը փորձում է Հայաստանի իշխանության հետ հանդիպումից առաջ քաղաքական դիվիդենտներ կորզել. Դավիթ Իշխանյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԼՂ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը՝ խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարության մասին, թե ՄԽ համանախագահները նույնպես դեմ են արցախյան հակամարտության բանակցային ձևաչափի փոփոխությանը:
«Ալիևը պետք է նման հայտարարություններ անի ոչ միայն ներքին սպառման համար, այլև ազդակներ փոխանցելու Հայաստանին ու համանախագահներին: Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ Հայաստանի կողմից հնչած տեսակետները, Արցախի դիրքորոշումը՝ բանակցային ձևաչափը վերականգնելու առումով, Ադրբեջանին մղելու են համապատասխան քայլերի»,- ասել Դավիթ Իշխանյանը:
Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանը փորձում է Հայաստանի իշխանության հետ հանդիպումից առաջ քաղաքական դիվիդենտներ կորզել, որոշակի «կապիտալ» ստեղծել: «Նրանք մտածում են, որ այդպիսով առավելություններ կունենան բանակցային գործընթացի վերսկսման փուլում»,- նշել է Դ. Իշխանյանը:
Խոսելով այն կարծիքների մասին, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, գործընթացը փակուղում է, որովհետև Ադրբեջանը դրական ազդակներ չի փոխանցում, Դավիթ Իշխանյանը հորդորել է չշտապել:
Նա ասել է, որ Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման արդյունքներից կարելի է եզրակացություն անել՝ փակուղում ենք, թե ոչ: «Չեմ կարծում, որ ճիշտ կլինի դեպքերից առաջ ընկնել, տեսակետներ հայտնել: Հանդիպումից հետո որոշակի հստակեցումներ կլինեն»,- հավելել է պատգամավորը:
Դավիթ Իշխանյանն ասել է, 1994թ.-ին ստորագրված զինադադարի պայմանագրով Արցախը ձեռք է բերել բանակցելու մանդատ, որը զիջելու առիթ չի տվել:
Խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, որ ինքը փորձում է պարզաբանել, թե ով ինչպես է մեկնաբանում հակամարտության կարգավորման 3 սկզբունքները, պատգամավորն ասել է, որ իր համար ուղղորդող են ՀՅԴ տեսակետները՝ «զարգանալ չզիջելով»:
Հարցին՝ հնարավո՞ր է հակամարտությունը լուծել տարածքային ամբողջականության պահպանման ու ժողովուրդների ինքնորոշման սկզբունքները միաժամանակ հաշվի առնելով, Դավիթ Իշխանյանը պատասխանել է. «Ադրբեջանի Հանրապետությունը որպես Ադրբեջանի առաջին Հանրապետության իրավահաջորդ, տարածքային իր ամբողջականության մեջ չուներ ու իրավական առումով չի էլ ունեցել Արցախն իր կազմում: Արցախի ժողովուրդը, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, ԽՍՀՄ փլուզման արդյունքում ձևավորել է իր պետականությունը պատմական տարածքի վրա՝ որոշ տարածքներ դուրս թողնելով: Հստակեցման խնդիրներ կան: Արցախի տարածքային ամբողջականությունը, որը խախտված է Ադրբեջանի ագրեսիայի պատճառով, վերականգնման անհրաժեշտություն ունի»:
 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search