Artsakhpress

Քաղաքական

«Տարածքների հանձնումն Արցախի և Հայաստանի անվտանգության ոչնչացում է». Մասիս Մայիլյանի հարցազրույցը Regnum-ին

Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը Regnum գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովին տված հարցազրույցում խոսել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին:

«Տարածքների հանձնումն Արցախի և Հայաստանի անվտանգության ոչնչացում է». Մասիս Մայիլյանի հարցազրույցը Regnum-ին

«Տարածքների հանձնումն Արցախի և Հայաստանի անվտանգության ոչնչացում է». Մասիս Մայիլյանի հարցազրույցը Regnum-ին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Նա նշել է, որ Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո Երևանի և Բաքվի միջև հանդիպումների որոշակի ինտենսիվացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ կողմերը ցանկանում են ծանոթանալ մեկը մյուսի՝ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ մոտեցումներին, հայտնում է Tert.am:

Խոսելով բանակցային գործընթացում արցախյան կողմի ներգրավման հավանականության մասին՝ արտգործնախարարն ասել է. «Նախևառաջ պետք է նշել, որ բանակցային եռակողմ ձևաչափի վերականգնման հարցում Երևանն ու Ստեփանակերտը նույն մոտեցումներն ունեն: Միևնույն ժամանակ, խոսելով Արցախի Հանրապետության՝ բանակցային սեղանի շուրջ վերադարձի մասին, մենք ելնում ենք ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում զգալի առաջընթացի հասնելու անհրաժեշտությունից: Եռակողմ բանակցությունների վերականգնման համար կան բոլոր անհրաժեշտ նախապայմանները»:

Մայիլյանի կարծիքով՝ բանակցային եռակողմ ձևաչափի բանաձևը բավական պարզ է. կողմերից յուրաքանչյուրն ուղղակիորեն ներկայացնում է իր շահերն ու քննարկում իր իրավասությունների տիրույթում գտնվող հարցերը:

«Այս ձևաչափի վրա էլ կարող է հիմնվել բանակցություններին Արցախի Հանրապետության մասնակցության գործընթացը: Ինչպես բազմիցս հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երևանը մտադիր չէ Ստեփանակերտի մասնակցությունը որպես նախապայման դնել, սակայն միևնույն ժամանակ բանակցությունները վարելու է միայն իր անունից: Սա նշանակում է, որ բացառապես Արցախի Հանրապետության իրավասությունների և լիազորությունների շրջանակում գտնվող հարցերը չեն կարող քննարկվել Երևան-Բաքու երկկողմ ձևաչափով: Նման մոտեցումն օբյետիվ է ու, մեր կարծիքով, կարող է դառնալ Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու մեխանիզմներից մեկը»,-նշել է պաշտոնյան:

Հարցազրույցի ընթացքում ԼՂՀ արտգործնախարարը նաև անդրադարձել է տարածքային զիջումների թեմային:
«Քանի որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը տարածքային վեճ չէ, ուստի՝ հիմնախնդրի՝ տարածքային զիջումների հիման վրա լուծման հնարավոր ուղիներ գտնելն անհեռանկարային է ու չի արտացոլում հակամարտության էությունը: Այն փաստը, որ 1988թ., երբ սկսվեց հակամարտության նոր փուլը, նախկին ԼՂԻՄ-ի շուրջ տարածքները, նույնիսկ ինքնավար մարզի վարչական շրջաններից մեկը գտնվում էին Բաքվի վերահսկողության ներքո, վկայում է այն մասին, որ այս հակամարտությունը տարածքային վեճ չէ: Այսինքն՝ չնայած, որ այդ տարածքները վերահսկում էր ադրբեջանական կողմը, այնուհանդերձ՝ հակամարտություն կար: Հետևաբար, անտրամաբանական է ենթադրել, որ Արցախի տարածքային զիջումների դեպքում հնարավոր կլինի հասնել հակամարտության կարգավորման: Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ այդպիսի առաջարկներն ուղղակիորեն վերաբերում են Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման գործընթացում Արցախի համար «կարմիր գծերից» մեկը համարվող անվտանգության հարցին: Տարածքների հանձնումը ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի ոչնչացմանը տանող ուղիղ ճանապարհն է, ինչը վտանգի տակ կդնի բնիկ ժողովրդի գոյությունն իր պատմական հայրենիքում»,-ասել է Մայիլյանը:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններից հասկացվում է, որ պաշտոնական Բաքվի ռազմավարական նպատակն է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Սյունիքի մարզի և նույնիսկ մայրաքաղաք Երևանի գրավումը:

Մայիլյանի համոզմամբ՝ Ադրբեջանի նախագահի հայտարարություններին պետք է ամենայն լրջությամբ վերաբերվել ու չհեշտացնել նրա՝ դեպի ռազմավարական նպատակ տանող ճանապարհը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search