Ապրիլի 3-ին՝ ժամը 18:30-ին, Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունենալու նկարչուհի Արմինե Թումանյանի անհատական ցուցահանդեսի բացումը:
Շուշիում կբացվի Արմինե Թումանյանի անհատական ցուցահանդեսը
«Կանանց աշխարհը շատ խորն ու զանազան է, շատերի համար անհասկանալի: Նկարիչը, հատկապես կին նկարիչը, շատ զգացմունքային է: Այս աշխատանքներում մարդիկ կտեսնեն նկարչի էությունն ամենայն անկեղծությամբ՝ սիրով, հուզմունքով, տարբեր նախասիրություններով, հավատքով և հավատալիքներով»,- նշել է Մ. Անդրեասյանը: