Լեհաստանի նախագահը մերժել է արտգործնախարարության առաջարկն ու հրաժարվել է Ռուսաստանի նախագահին հրավիրել Վարշավա՝ մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի 80-րդ տարելիցին նվիրված արարողություններին:
Լեհաստանի նախագահը Պուտինին չի հրավիրել Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի 80-ամյակի հանդիսություններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պատճառաբանելով որոշումը՝ նախագահի խոսնակը հայտարարել է, թե Լեհաստանն այդ կարևոր օրը նշելու է այն երկրների ներկայացուցիչների հետ, որոնք համագործակցում են Վարշավայի հետ խաղաղության ապահովման շուրջ՝ հարգելով միջազգային իրավունքը, այլոց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: «1939-ին ագրեսորները հենց այդ սկզբունքներն էին ոտնահարում», - ընդգծել է Լեհաստանի նախագահականը, գրում է Azatutyun.am լրատվական կայքը: