Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 22-ին հանդիպում է ունեցել «Արցախի փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ:
Նախագահ Սահակյանը հանդիպում է ունեցել «Արցախի փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ
Նախագահ Սահակյանը կարեւորել է փոքր եւ միջին բիզնեսի դերը տնտեսության զարգացման գործում եւ նման քննարկումների անցկացումը:
Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: