Artsakhpress

Մշակույթ

Ասկերանի արվեստի դպրոց հաճախողների թիվը տարեցտարի ավելանում է. տնօրեն

Ասկերանի արվեստի դպրոցն ունի 221 երեխա. կրթօջախ հաճախողների թիվը տարեցտարի ավելանում է:

Ասկերանի արվեստի դպրոց հաճախողների թիվը տարեցտարի ավելանում է. տնօրեն

Ասկերանի արվեստի դպրոց հաճախողների թիվը տարեցտարի ավելանում է. տնօրեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է
Ասկերանի «Արվեստի դպրոց»-ի տնօրեն Անահիտ Բադալյանը՝ նշելով, որ դպրոցը մասնաճյուղեր ունի շրջանի Նորագյուղ, Խնապատ, Ավետարանոց համայնքներում:
1995 թվականից Ասկերանում գործող երաժշտական դպրոցը 2014 թվականին վերանվանվել է արվետի դպրոց:
Նրա խոսքով՝ արվեստի երկհարկանի դպրոցը վերակառուցվել և շահագործման է հանձնվել 2017 թվականին, որտեղ գործում են համապատասխան դասասենյակներ, արվեստանոցներ, դահլիճ, ադմինիստրատիվ սենյակներ:
«Ունենք արվեստի 4 բաժին՝ կերպարվեստ, թատերարվեստ, պարարվեստ, դեկորատիվ կիրառական արվեստ, ինչպես նաև գործիքային 14 բաժին՝ դաշնամուր, ջութակ, կլառնետ, քանոն, դհոլ և այլն: Այս ուսումնականից դպրոցում բացել ենք նաև կիթառի բաժին, քանի որ ցանկացողները մեծ թիվ են կազմել»,-մասնավորապես ասել է Ա. Բադալյանը:
Խոսելով դպրոցի սաների ունեցած հաջողությունների մասին՝ տնօրենն ասել է, որ աշակերտներն ակտիվ մասնակցում են հանրապետական և միջազգային մի շարք միջոցառումների և մրցույթների՝ գրավելով մրցանակային տեղեր: «Վերջերս մեր սաները մասնակցել են Բելգիայում կայացած «Ամադեուս» մրցույթին և գրավել պատվավոր տեղեր: Համոզված ենք, որ նրանցով հպարտանալու դեռ շատ առիթներ կունենանք»,-ավելացրել է Ա. Բադալյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Search