Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասկեն մարտի 26-28-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան:
ԵԽԽՎ նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Այցի շրջանակներում ԵԽԽՎ նախագահը հանդիպում կունենա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ:
Հանդիպումներ են նախատեսված նաև խորհրդարանի քաղաքական խմբակցությունների ղեկավարների և խորհրդարանական տարբեր հանձնաժողովների նախագահների, ինչպես նաև ԵԽԽՎ-ում Հայաստանից պատվիրակության անդամների հետ:
Լիլիան Մորի Պասկեն կմասնակցի նաև գենդերային հարցերի վերաբերյալ կլոր սեղանին, որին մասնակցություն են ունենալու ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: