Artsakhpress

Տնտեսական

Հարկատու-հարկային մարմին հարաբերությունները պետք է լինեն գերազնիվ. ԱՀ նախագահ

Հարկատու-հարկային մարմին հարաբերությունների սերտացումը մշտապես եղել և մնում է հարկային մարմնի գերնպատակներից մեկը:

Հարկատու-հարկային մարմին հարաբերությունները պետք է լինեն գերազնիվ. ԱՀ նախագահ

Հարկատու-հարկային  մարմին  հարաբերությունները  պետք  է   լինեն  գերազնիվ. ԱՀ  նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի հաղորդմամբ՝   այս  մասին  այսօր՝   մարտի 22-ին, ԱՀ  նախագահ Բակո  Սահակյանի    ղեկավարությամբ     կայացած   «Արցախի փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ  հանդիպման   ժամանակ  ասել է    ԱՀ  ֆինանսների  նախարար   Արթուր  Հարությունյանը:
Նախարարի  խոսքով՝    այն  արտացոլվել  է նաև  հարկային   համակարգի  բարեփոխումների   հայեցակարգում`  որպես առանցքային  նշանակության  խնդիրներից  մեկը:
Հայեցակարգը   քննարկվել  է   «Արցախի փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ասոցիացիա» ՀԿ  ներկայացուցիչների  հետ, ինչպես  նաև   նախանշվել  առաջիկա տարիների անելիքները:
«Մենք  ունենք   չորս  ուղղություն՝   հարկատու-հարկային     մարմին  հարաբերությունների  սերտացում,  հարկային  օրենսդրության  բարելավման  ուղղությամբ  իրականացվող    աշխատանքներ, հսկողական  գործընթացների արդյունավետության   բարձրացում   և   էլեկտրոնային  կառավարման  համակարգի   զարգացում:  Այս  ուղղությամբ   2018 թվականի   վերջին  Ազգային  ժողովին  ՓՄՁ   սուբյեկտների   հարկային  բեռի   նվազեցման   մասին   փաթեթ  ենք  ներկայացրել, որտեղ    հաստատագրված   վճարներով  և  արտոնագրային   վճար  վճարողների  համար  սահմանել   ենք     նվազող   գործակիցներ՝ Ստեփանակերտ  քաղաքի  համար  մոտ  50%-ի չափով, իսկ   շրջաններում՝ 70  %-ի  չափով:Առևտրական  գործունեություն  իրականացնող  փոքր սուբյեկտների  համար  սահմանվել  է    արտոնագրային  վճարների  հարկման  ռեժիմ, որի   շնորհիվ  ոչ  միայն  նվազեցվել  է   հարկային  բեռը, այլ   նաև  պարզեցվել  է  փաստաթղթաշրջանառությունը: Այսինքն՝  ընդհանուր   գործող   սուբյեկտների  շուրջ 37 %-ն  սկսկել  է  հարկվել      արտոնյալ   պայմաններով»,-մասնավորապես  ասել  է  Ա.  Հարությունյանը՝  նշելով, որ  փաթեթում  ընդգրկված  էր  նաև   հարկային  արտոնություններ  սահմանելու    մասին    օրենքը, որով  նախատեսված  է  հարկային  պարտավորություններ  ունեցող  տնտեսվարող  սուբյեկտների  կողմից     հարկերը  լրիվությամբ   վճարելու, ինչպես  նաև     տույժերի  10  %   վճարելու  դեպքում   ազատել    90  %  տույժերից    և    տուգանքներից:
Նա  նաև  նշել է, որ   ընթացիկ  տարվանից    գործարկվելու  է  հարկային  հաշիվների  դուրս   գրման էլեկտրոնային   համակարգը, որը    շատ  սպասված  է   գործարար  միջավայրի  համար:   Այն  հարկային   հաշիվները, որոնք  նախկինում  դուրս  էին  գրվում    տնտեսվարողներ  սուբյեկտների   կողմից, համակարգի  ներդնումից  հետո  իրակնացվելու են    էլեկտրոնային  և   առցանց  ռեժիմով:
«Այս  տարվանից   արդեն  գործարկել ենք   անձնական  հաշվի  քարտերի  ծրագիրը: Այսուհետ  հարկ  վճարողների   հարկային    պարտավորությունները     հաշվարկվելու են  էլեկտրոնային  եղանակով: Հարկ  վճարողները  հնարավորություն են ունենալու յուրաքանչյուր   պահի  տեսնել  իրենց  հարկային     պարտավորությունները, իրազեկվելու  իրենց  պարտավորությունների  մասին  և   ժամանակին   վճարելու   հաշվարկված   հարկերը, որպեսզի  հետագայում   խուսափեն   տույժերի    վճարումից»,-ավելացրել  է  ֆինանսների  նախարարը:  
ԱՀ  նախագահը կարևորել  է   նման   հանդիպումները  և   ասել, որ, հաշվի  առնելով  Արցախի  Հանրապետության  յուրահատկությունները,   նպատակահարմար  է  առաջնորդվել   հարկային ոլորտում  գործունեություն  իրականացնող    տնտեսվարող  սուբյեկտների   կարծիքները  հաշվի  առնելով: 
«Մեր  գործունեության մեջ մենք  հաշվի  ենք  առնելու  բարձրացված   բոլոր  հարցերն  ու  խնդիրները և շարունակելու  ենք  մեր  խորհրդակցությունները  ՓՄՁ  ներկայացուցիչների հետ՝   անելով    ամեն  ինչ, որ   օգտակար  լինենք   նրանց: Մեր  քննարկումների  ժամանակ  մենք  միշտ  էլ    խոսում  ենք տնտեսվարող  սուբյեկտների  շահերի  մասին:  Հարկատու-հարկային  մարմին  հարաբերությունները  պետք  է   լինեն  գերազնիվ:    Խոսելով  տնտեսվարող  սուբյեկտների  մասին՝  նույն պատասխանատվությամբ  պետք  է  խոսել  նաև  հարկային  մարմնի   կատարած  աշխատանքի  դժվարություններից: Հարկային  մարմինները    կոչված  են    նպաստելու  տնտեսվարող  սուբյեկտների   գործունեությանը  և  այն  ավելի  արդյունավետ   դարձնելու: Հարկային  մարմնի  աշխատակիցները, ընդհանուր  առմամբ,  իրենց  գործունեությունն  իրականացնում  են բարեխիղճ: Մենք  ունենք   դժվարություններ  տնտեսվարող  սուբյեկտների  հետ, որոնք  չեն  կատարում    անհրաժեշտ աշխատանքներ  իրենց իրավագիտակցության  մակարդակը  բարձրացնելու  համար: Նրանք  իրենց  տնտեսություններում   թույլ  են  տալիս   մանր, միջին և  կոպիտ  սխալներ»,-մասնավորապես   ասել է  Բ.  Սահակյանը:
Հանդիպմանը  ՓՄՁ  ներկայացուցիչները  հանդես  են  եկել  հարցերով  և  առաջարկներով: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search