Artsakhpress

Տնտեսական

Ընդհանրացվել են գյուղոլորտի զարգացման նպատակով արված հետազոտության արդյունքները

Այսօր՝ մարտի 22-ին, տեղի է ունեցել «Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի հողային հաշվեկշռում գտնվող 132 հա տարածքի գյուղատնտեսական բնութագիրը և գեոդեզիական հանույթը» թեմայով հետազոտության արդյունքների շնորհանդեսը:

Ընդհանրացվել են գյուղոլորտի զարգացման նպատակով արված հետազոտության արդյունքները

Ընդհանրացվել են գյուղոլորտի զարգացման նպատակով արված հետազոտության արդյունքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ շնորհանդեսին ներկա ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն ասել է, որ հետազոտությունն իրականացվել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության պատվերով, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կողմից:
«Այն դրական արդյունքների դեպքում կտարածվի հանրապետության ամբողջ տարածքում՝ գյուղատնտեսական զարգացման ներուժի ճիշտ գնահատման և զարգացման ուղղությունների նախանշման նպատակով: Այդ արդյունքները շատ կարևոր տեղեկատվություն պետք է հաղորդեն գյուղատնտեսության ոլորտում քաղաքականության ճշգրտման և ուղղությունների ճշտման համար»,- նշել է Գ. Մարտիրոսյանը:
Իր հերթին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն ասել է, որ հետազոտությունն իր կարևորությամբ և ծավալներով հավակնում է լինել ամենամեծը գյուղատնտեսության ոլորտում:
«Խոսքը վերաբերում է  գյուղատնտեսական բոլոր ուղղություններով բնութագրեր կազմելու ծրագրին: Այն թույլ է տալու անցնել գյուղատնտեսության զարգացման ավելի բարձր մակարդակի, և առանց դրա գրեթե անհնար է պատկերացնել գյուղատնտեսության ինտենսիվացմանը վերաբերող մնացած հաջորդ քայլերը: Իհարկե, մեր բոլոր ծրագրերը իրենց մեջ պարունակում են այնպիսի պահանջներ, որոնք այսօր կներկայացվեն Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կողմից, սակայն մենք նախատեսել ենք կազմել այնպիսի փաստաթուղթ, որը լինելու է պարտադիր գյուղատնտեսության ոլորտում ներգրավված բոլոր սուբյեկտների համար: Ծրագրի համար հիմք է հանդիսացել «Գյուղատնտեսության զարգացման հայեցակարգ»-ը, և հենց հայեցակարգի պահանջ է, որ մենք ունենանք գյուղատնտեսական բնութագրեր, և դրանով առաջնորդվելը դարձնենք պարտադիր՝ սկզբից գյուղատնտեսության ոլորտում պետական ծրագրեր իրականացնելու համար, այնուհետև, ընդհանրապես, գյուղատնտեսությամբ զբաղվելու համար: Գոտիական առանձնահատկություններին համապատասխան մշակությունը և լուծումը գյուղատնտեսության մեջ հատուկ է առաջադեմ, զարգացած գրեթե բոլոր երկրներին: Այսօր օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի Արցախը ևս անցնի այդ մակարդակով գյուղատնտեսության վարմանը»,- մանրամասնել է գյուղնախարարը:
Ներկայացնելով կատարված հետազոտությունը՝ թեմայի ղեկավար գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Սարիբեկ Գալստյանն ասել է, որ 132 հա-ի վրա իրականացվել է գեոդեզիական հանույթ, որից պարզվել է, որ նշված հողատարածքը գտնվում է ծովի մակերևույթից 705 մետր բարձրության վրա:
«Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ ուսումնասիրվող տարածքը ունեցել է ալիքավոր հարթ ռելիեֆ: Ուսումնասիրելով տարածաշրջանի բուսաբուծության ոլորտը՝ եկել ենք այն եզրակացության, որ հողի առի շրջմամբ մշակման ավանդական համակարգում անտեսվել են նրա յուրահատուկ օղակների՝ ցանքաշրջանառության պարարտացման, մշակաբույսերի վնասատուների դեմ տարվող պայքարի օղակների կիրառումը: Հողի սեփականաշնորհման արդյունքում ստեղծված մանր գյուղացիական տնտեսությունները զրկված լինելով գյուղտեխնիկայից՝ հողի մշակման և բերքահավաքի աշխատանքները կատարում են ագրոտեխնիկական ժամկետների կոպիտ խախտումներով և անորակ: Դրա արդյունքում տարեցտարի նվազում են հողօգտագործողի եկամուտները: Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է առի շրջմամբ հողի խորը մշակման ավանդական համակարգը փոխարինել նվազագույն մշակման նոր համակարգով, քանի որ ավանդական երկրագործության պայմաններում հողի մշակման խորության ավելացումը, վարելաշերտերի ինտենսիվ փխրեցումը, գործողությունների թվի ավելացումը նպաստում են այնպիսի բացասական երևույթների ի հայտ գալուն, ինչպիսիք են հողային ագրեգատների քայքայումը, օրգանական նյութերի տարրալուծման տեմպերի արագացումը, մշակվող շերտի փոշիացումը, խոնավության կորուստը և այլն»,- ավելացրել է Ս. Գալստյանը:
Հանդիպմանը ներկա էին Ազգային ժողովի պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք, ովքեր հանդես են եկել իրենց նկատառումներով և առաջարկներով:

     

Քաղաքական

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձ

Հայաստանում աշխատանքի են ընդունվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բավականին մեծ թվով անձինք։

Կառավարությունը ԼՂ-ց բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարացրեց մինչև տարվա վերջ

Կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարացրեց մինչև տարվա վերջ։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search