Artsakhpress

Քաղաքական

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները կստորագրեն 2019-2020թթ. Երկկողմ խորհրդատվությունների ծրագիրը

Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների միջև մարտի 22-ին Կիևում անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով:

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները կստորագրեն 2019-2020թթ. Երկկողմ խորհրդատվությունների ծրագիրը

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները կստորագրեն 2019-2020թթ. Երկկողմ խորհրդատվությունների ծրագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ22 մարտիԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, խորհրդակցությունների ընթացքում Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների տեղակալներ Շավարշ Քոչարյանի և Վասիլ Բոդնարի գլխավորած պատվիրակությունները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության աշխուժացման հեռանկարները՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր:
Կողմերը մանրամասն քննարկել են երկու երկրների միջև առևտրային և տնտեսական կապերի խորացման, միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հեռանկարները:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է արտաքին գործերի նախարարությունների միջև տարբեր մակարդակներով և տարբեր ստորաբաժանումների միջև կանոնավոր խորհրդակցությունների կարևորությունը: Դրա հիման վրա արտաքին գործերի փոխնախարարներ Շավարշ Քոչարյանն ու Վասիլ Բոդնարը նախաստորագրել են Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների միջև 2019-2020թթ. խորհրդատվությունների ծրագրի նախագիծը, որը շուտով կստորագրվի Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների կողմից:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի առաջնությունից հաղթանակով վերադարձած սամբիստներին (լուսանկարներ)

Հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողը մահացել է

Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Համահայկական խաղերի բացումը կլինի Ստեփանակերտում

Թուրքիայի միակ հայկական գյուղում կբացվի երկրի միակ հայկական թանգարանը

Ստեփանակերտում տեղի է ունեցել Մաղավուզի հանքանյութից ստացված նավթամթերքի շնորհանդեսը (տեսանյութ)

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բակում կազմակերպվելու է Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում

Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման հարցը քննարկման փուլում է. Նարինե Աղաբալյան

Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է Հայաստանի ԱԳՆ-ին

Search