Artsakhpress

Մշակույթ

Կվերանորոգվի Վահան Տերյանի տուն-թանգարանը

Նինոծմինդայի շրջանային բյուջեից 10 000 լարի է հատկացվել Գանձայում Վահան Տերյանի տուն-թանգարանի վերանորոգման աշխատանքների համար:

Կվերանորոգվի Վահան Տերյանի տուն-թանգարանը

Կվերանորոգվի Վահան Տերյանի տուն-թանգարանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ23 մարտիԱՐՑԱԽՊՐԵՍ: Jnews-ի հաղորդմամբ, Նինոծմինդայի Սակրեբուլոյի նախագահ Սումբատ Կյուրեղյանն ասել է, որ այն պատմամշակութային արժեք է, և ամեն մարդ իրավունք չունի գնա ու վերանորոգում իրականացնի:

«Այնտեղ փոքր փլված հատված կա գոմում, վերևը մի երկու փայտ է փտել: Անցած տարի մենք դիմեցինք Մշակույթի պահպանության գործակալությանը, որ թույլատրեն մեզ վերանորոգում իրականացնելու համար։ Պետությունն իրավացի է, պետք է այնպես անել որ մշակութային տեսքը չաղավաղվի»,- ասել է Սումբատ Կյուրեղյանը:

Նրա խոսքով, վերանորոգման աշխատանքներից հետո ցուցասրահում որոշակի աշխատանքներ կիրականցնեն ցուցանմուշները նորովի ներկայացնելու համար:

Տերյանի հայրական տունը 137 տարեկան է։  1957 թվականից գործող տուն-թանգարանը մինչ օրս որևէ լուրջ վերանորոգման չի ենթարկվել: Եղել են մասնակի, հատվածային վերանորոգումներ, սակայն դրանք համակարգային բնույթ չեն կրել:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի առաջնությունից հաղթանակով վերադարձած սամբիստներին (լուսանկարներ)

Հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողը մահացել է

Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Համահայկական խաղերի բացումը կլինի Ստեփանակերտում

Թուրքիայի միակ հայկական գյուղում կբացվի երկրի միակ հայկական թանգարանը

Ստեփանակերտում տեղի է ունեցել Մաղավուզի հանքանյութից ստացված նավթամթերքի շնորհանդեսը (տեսանյութ)

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բակում կազմակերպվելու է Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում

Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման հարցը քննարկման փուլում է. Նարինե Աղաբալյան

Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է Հայաստանի ԱԳՆ-ին

Search