Artsakhpress

Սփյուռք

Բերեջիկլյանը դարձել է ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի առաջին ընտրված կին վարչապետը

Հայկական ծագումով ավստրալացի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի առաջին ընտրված կին վարչապետը:

Բերեջիկլյանը դարձել է ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի առաջին ընտրված կին վարչապետը

Բերեջիկլյանը դարձել է ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի առաջին ընտրված կին վարչապետը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Դեռ հայտնի չէ՝ կարող է արդյոք Բերեջիկլյանը ձեւավորել մեծամասնության կառավարությունը, հաղորդում է Ավստրալիայի Հայկական ազգային հանձնաժողովը:
Իր ելույթում Բերեջիկլյանն իր երախտիքն է հայտնել շատերին, սակայն հատկապես նշել է Նոր Հարավային Ուելսի ժողովրդին. «Անկախ ձեր ծագումից կամ բնակության վայրից, դուք կարող եք լինել Նոր Հարավային Ուելսի վարչապետը, նահանգի, որտեղ երկար ազգանուն ունեցող կինը կարող է դառնալ վարչապետ»:
Ինչպես նշել է Ավստրալիայի ՀԱՀ-ի գործադիր տնօրեն Հայկ Քայսերյանը, այդ օրը պատմական օր է Ավստրալիայի եւ ամբողջ աշխարհի հայ համայնքի համար, «քանի որ տիկին Բերեջիկլյանը համաշխարհային քաղաքականության մեջ ամենաազդեցիկ հայ կինն է, եւ այս անգամ նա ընտրվել է որպես կառավարության պարագլուխ, որը ղեկավարում է 7 մլն բնակչություն ունեցող նահանգը, որն, իր հերթին, Մեծ քսանյակի անդամ երկրների ամենամեծ նահանգն է»:
Բերեջիկլյանը ստանձնել է Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի պաշտոնը 2017 թվականի հունվարին՝ Մայք Բեյրդի հրաժարականից հետո:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Search