Artsakhpress

Քաղաքական

Թեև Գոլանի գործընթացը չի կարող լինել նախադեպ ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար, սակայն հայկական կողմին կտա քաղաքական հնարավորություններ․ Կ. Վերանյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանի խոսքով՝ Կոսովոյի, Աբխազիայի շուրջ զարգացումները ցույց տվեցին, որ դրանք ինքնին նախադեպային էին, սակայն չեն կարող լինել նախադեպ այլ հակամարտությունների համար, բացառություն չէ նաև արցախյան հակամարտությունը:

Թեև Գոլանի գործընթացը չի կարող լինել նախադեպ ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար, սակայն հայկական կողմին կտա քաղաքական հնարավորություններ․ Կ. Վերանյան

Թեև Գոլանի գործընթացը չի կարող լինել նախադեպ ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար, սակայն հայկական կողմին կտա քաղաքական հնարավորություններ․ Կ. Վերանյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ խոսելով այն մասին, թե որքանով է հնարավոր, որ ԱՄՆ-ի կողմից Գոլանի բարձունքները Իսրայելինը ճանաչելը նախադեպային կարող է լինել արցախյան հիմնախնդրի համար:
«Կոսովոյի նախադեպը մինչ օրս որևէ դեպքում կիրառություն այդպես էլ չգտավ, նույնը վերաբերում է նաև ՌԴ կողմից Աբխազիայի անկախությունը ճանաչելու հարցին: Դրա պատճառները կարելի է թվարկել՝ սկսած հակամարտությունների ներքին, էթնիկ առանձնահատկություններից, պատմամշակութային զարգացման դինամիկայից, վերջացրած արտաքին գործոններով ու հիմնական խաղացողների շահերի տեսանկյունից դրանց կարգավորման շուրջ հակասական դիրքորոշումներով: Այդ առումով բացառություն չէ նաև Գոլանի բարձունքների շուրջ ստեղծված իրավիճակը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պետք է ճանաչի Գոլանի բարձունքի նկատմամբ Իսրայելի ամբողջական ինքնիշխանությունը, ինչը խիստ կարևոր է Իսրայել պետության անվտանգության և տարածաշրջանային կայունության համար:

Կարեն Վերանյանի խոսքով՝ Գոլանի հետ կապված գործընթացը, թեև, չի կարող լինել նախադեպ արցախյան հիմնախնդրի կարգավորման համար, միևնույն ժամանակ, սակայն այդ հարցի առնչությամբ կան քաղաքական հնարավորություններ, որոնք կարող ենք օգտագործել թե հայ-ամերիկյան հարաբերություններում և թե միջազգային հարաբերություններում առհասարակ՝ ստանալու որոշակի դիվիդենտներ:
«Խոսքը, մասնավորապես, վերաբերում է նրան, որ մինչ Թրամփի` Գոլանի բարձունքները՝ որպես Իսրայելի սուվերեն տարածք ճանաչելու մասին հայտնի հայտարարությունը, ԱՄՆ պետդեպարտամենտի մարդու իրավունքների հարցերով վերջին զեկույցում Իսրայելի կողմից «գրավյալ» Գոլանի բարձունքները սահմանումը փոխվեց Իսրայելի կողմից «վերահսկվող» Գոլանի բարձունքները ձևակերպմամբ: Այստեղ կան հստակ ռեսուրսներ, որոնք կարելի է և պետք է դիտարկել արցախյան հիմնախնդրի համատեքստում»,- ասաց նա:
Ըստ փորձագետի՝ էականն այստեղ այն է, որ այդ փոփոխված տարբերակով սահմանումը տեղ է գտել հենց մարդու իրավունքներին վերաբերող զեկույցում: Իսկ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման ժողովրդական պահանջը, նրա նկատառմամբ, ուղղակիորեն հենվում է նախևառաջ մարդու իրավունքների ու անհատի հիմնական ազատությունների պաշտպանության հիմնարար սկզբունքի վրա:
«Սա իսկապես լավ հնարավորություն է հայկական կողմի համար դիվանագիտական ու տեղեկատվական հարթություններով բարձրաձայնելու այդ հարցը նշյալ շեշտադրումով: Սա հրատապություն ենթադրող հիմնահարց է, որն անհրաժեշտ է տարբեր օղակներով ձևակերպել որպես հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարց»,- ասաց նա:
Կարեն Վերանյանը նկատեց, որ եթե Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի սուվերեն իրավունքը ճանաչվի և, այնուամենայնիվ, տեսականորեն որպես նախադեպ տարածվի արցախյան հիմնախնդրի վրա, ապա այստեղ ավելի շուտ կարելի է խոսել այն քաղաքական, իրավաքաղաքական հնարավորություններից, որոնք, ըստ էության, կվերափոխեն արցախյան բանակցային գործընթացի ու հակամարտության կարգավորման ամբողջ տրամաբանությունը:
«Սա այն իրավաքաղաքական նախադրյալն է, որը դե յուրե ու դե ֆակտո կամրագրի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այդ առումով խնդիրներ կարող են առաջանալ` պայմանավորված նման զարգացումների բերումով Բաքվի մերժողական դիրքորոշմամբ: Կարծում եմ, սակայն, նույնիսկ եթե շարժվենք այդ սցենարով, Ադրբեջանի իշխանությունները, այնուհանդերձ, չունենալով այլընտրանք, ստիպված կլինեն համակերպվել ստեղծված նոր իրավիճակի հետ»,- ասաց նա:
Խոսելով՝ ԱՄՆ նախագահի քայլի միջազգային նշանակության մասին՝ Կարեն Վերանյանը նշեց, որ Թրամփի այդ հայտարարությունն իսկ, անկախ դրա իրավական հետագա ամրագրումից, նոր լարվածություն է առաջացրել միջազգային հանրությունում:
Ինչպես ակնկալվում էր, այդ հայտարարությանը արդեն դեմ են արտահայտվել Ռուսաստանն ու ԵՄ-ն: Պետք է սպասել, որ Թրամփի հայտարարությունը կկոշտացնի նաև սիրիական գործընթացներում իրանական կողմի դիրքորոշումն ու ռազմական մարտավարությունը: Ի վերջո, այդ հայտարարությունը կարող է նոր բախումների ալիք բարձրացնել Սիրիայում Իրան-Իսրայել դիմակայությունում ներգրավված այլ տարածաշրջանային շահերի միջև:
Մյուս կողմից՝ այն կարող է վերջնականապես տապալել պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման` Սպիտակ տան կողմից մշակված փաթեթ-առաջարկը, որը նախատեսվում էր ներկայացնել հակամարտող կողմերին Իսրայելում ապրիլի 9-ին նշանակված խորհրդարանական ընտրություններից հետո»,- ասաց նա:

     

Քաղաքական

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձ

Հայաստանում աշխատանքի են ընդունվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բավականին մեծ թվով անձինք։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search