Artsakhpress

Սփյուռք

Եթե ճանապարհին «արկած» չլինի, 6 ամիս հետո Պոլսո Հայոց պատրիարք կունենանք, բայց պետական միջամտությունն այս գործընթացին չի բացառվում. Սահակ Մաշալյան

Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական խորհրդի նախագահ Սահակ Մաշալյանի խոսքով՝ պատրիարքական ընտրությունների վերաբերյալ որևէ պաշտոնական կանոնագիրք չկա:

Եթե ճանապարհին «արկած» չլինի, 6 ամիս հետո Պոլսո Հայոց պատրիարք կունենանք, բայց պետական միջամտությունն այս գործընթացին չի բացառվում. Սահակ Մաշալյան

Եթե ճանապարհին «արկած» չլինի, 6 ամիս հետո Պոլսո Հայոց պատրիարք կունենանք, բայց պետական միջամտությունն այս գործընթացին չի բացառվում. Սահակ Մաշալյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա այս մասին նշեց Tert.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով առաջիկայում սպասվող Պոլսո պատրիարքական ընտրությունների գործընթացին:
«1863թ․ հայկական Սահմանադրության ուղիներով ենք գնում: Ըստ դրա՝ եթե պատրիարքի աթոռը թափուր է, պետք է քաղաքական և կրոնական ժողովները հավաքվեն և տեղապահ ընտրեն: Բայց քաղաքական ժողով մենք չունենք: Հետևաբար կրոնավորները պետք է լինեն: Բայց դա էլ մի բարդություն է»,- ասաց նա:
Սահակ Մաշալյանը պատմեց, որ սրանից առաջ եղած չորս պատրիարքները փոխանորդներով են ընտրվել, փոխանորդներն են կազմակերպել այդ ընտրական շրջանը: «Հետևաբար պետք է Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի քառասունքն անցնի: Այնուհետ մենք՝ եկեղեցականներս, պետք է որոշենք, թե ինչպես պետք է շարունակվի ընտրություններին նախապատրաստվելը՝ տեղահայո՞վ, թե՞ փոխանորդով:
Երբ որ դա որոշվի, տեղապահի ընտրությունները կլինեն, և անմիջապես ընտրությունների նախաձեռնակ մարմին է ընտրվելու, և ընտրության աշխատանքները կսկսվեն»,- ասաց նա՝ նշելով, որ տեղապահի ընտրությունների գործընթացը՝ տեղապահին կամ փոխանորդին հանձնելու հարցը պետք է հստակեցնեն հոգևորականները և համայնքը:
Սահակ Մաշալյանի խոսքով՝ ինքը ակնկալում է, որ 6 ամիս հետո արդեն Պոլսո Հայոց պատրիարք կունենան, եթե ճանապարհին արկած չլինի: Միաժամանակ, նա հավանական համարեց, որ այս անգամ էլ, ինչպես նախորդ տարի՝ Պոլսո պատրիարքի տեղապահի ընտրությունների ժամանակ, պետությունը կմիջամտի պատրիարքարանում տեղի ունեցող գործընթացներին: «Ես չեմ կարող ապահովել, որ այս անգամ նման բան չի լինի»,- ասաց նա:
Անդրադառնալով Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի տրամադրվածությանը՝ Սահակ Մաշալյանը նշեց․ «Բնականաբար, ինքն է ուզում ընտրական գործընթացը կազմակերպի, որովհետև դա նաև մեծ առաքելություն է: Հավանաբար նա կփորձի դա անել: Մենք՝ որպես եկեղեցական համայնք, չենք ցանկանում վիճաբանությունների մեջ մտնել: Մենք մեր պատրիարք հորը նոր հողին հանձնեցինք, մենք մեր սուգն ենք պահում»,- ասաց նա:
Արդյո՞ք Թուրքիայի իշխանությունները կունենան Պոլսո իրենց սեփական թեկնածուն և կսատարեն նրան, այս մասին Սահակ Մաշալյանը կարծում է, որ նման բան չի լինի: «Պետությունն էլ ցանկանում է, որ ժողովրդի քվեով ընտրված, ժողովրդի, սփյուռքի, Հայաստանի կողմից հարգանք վայելող մեկը պատրիարք լինի, որովհետև Պոլսո պատրիարքը միջազգային դեմք է լինելու: Հետևաբար չեմ կարծում, որ պետությունը կոշտ քայլերի կդիմի»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե իրականում ովքեր կարող են լինել Պոլսի պատրիարքի թեկնածուներ, Սահակ Մաշալյանը պատասխանեց, որ մնայուն սահմանադրություն իրենք չունեն, Թուրքիան է կանոնադրություն տրամադրելու, և պարտադիր չէ, որ  նախորդ անգամները ուղարկած կանոնադրությունն այս անգամ էլ ուղարկի:
«Անցյալ անգամ ուղարկած կանոնադրության համաձայն՝  ընտրություններին կարող էին մասնակցել Թուրքիայում ծնված հոգևորականները, և նաև նրանք, ում հայրերը ծնվել էին Թուրքիայում: Մենք նորից, այդ կանոնադրությունը հաշվի առնելով, կարող ենք պատրիարքի թեկնածուների ցանկը կազմել, բայց թե պետության ցանկությունն ինչ կլինի, չգիտենք»,- ասաց նա:
Հարցին, թե արդյոք Սահակ Մաշալյանը կառաջադրվի՞ որպես Պոլսո պատրիարքի թեկնածու, նա արձագանքեց. «Դեռ շուտ է այդ մասին ասելը: Պատրիարքի քառասունքից հետո կհայտարարեմ այդ մասին»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Պոլսո պատրիարքը 9 տարի կոմայի մեջ էր գտնվում: Մութաֆյանի պարտականությունները ներկայումս կատարում է պատրիարքի փոխանորդ, պետության կողմից նշանակված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին նոր ընտրությունների անցկացման որոշում կայացնել՝ ցանկանալով իրենց հոգևոր առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search