Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Հունաստանի միջև առկա արդյունավետ փոխգործակցությունը շարունակական բնույթ կկրի՝ ծառայելով երկու երկրների առաջընթացին ու բարգավաճմանը: