Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ մարտի 25-ին տեղի է ունեցել կառավարության նիստ:
Բակո Սահակյանը նախագահել է Արցախի կառավարության նիստը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկման ընթացքում նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: