Artsakhpress

Միջազգային

ԵՄ-ն ավարտել Է նախապատրաստությունը ապրիլի 12-ի հնարավոր «կոշտ» Brexit-ին

ԵՄ-ն ավարտել Է նախապատրաստությունը առանց համաձայնագրի հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի ապրիլի 12-ի հնարավոր դուրս գալուն:

ԵՄ-ն ավարտել Է նախապատրաստությունը ապրիլի 12-ի հնարավոր «կոշտ» Brexit-ին

ԵՄ-ն ավարտել Է նախապատրաստությունը ապրիլի 12-ի հնարավոր «կոշտ» Brexit-ին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին մարտի 25-ին հայտնել Է Եվրահանձնաժողովը (ԵՀ):
«Քանի որ ավելի ու ավելի հավանական Է, որ Միացյալ Թագավորությունն ապրիլի 12-ին Եվրոպական միությունը կլքի առանց համաձայնագրի, Եվրահանձնաժողովն այսօր ավարտել Է նախապատրաստությունը «կոշտ» Brexit-ի սցենարին»,-նշվում Է ԵՀ-ի հայտարարության մեջ: Դրանում ընդգծվում Է, որ ԵՄ-ի բոլոր քաղաքացիները եւ բիզնեսը պետք Է նույնպես պատրաստ լինեն «կոշտ» Brexit-ին, նույնիսկ եթե այդ սցենարն անցանկալի Է:
«Առանց գործարքի սցենարում Մեծ Բրիտանիան երրորդ երկիր կդառնա առանց որեւիցե անցումային մեխանիզմի: Այդ պահից ԵՄ-ի բոլոր առաջնային եւ երկրորդային օրենքները կդադարեն կիրառվել Մեծ Բրիտանիայի նկատմամբ: Անցումային ժամանակաշրջան չի լինի, ինչպես դա նախատեսված Է դուրս գալու վերաբերյալ համաձայնագրում: Դա, ակնհայտորեն, զգալի խախտումների կհանգեցնի կողմերի քաղաքացիների եւ բիզնեսի համար»,-ասված Է ԵՀ-ի հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ավստրալիայում տոննաներով գազար են նետել ուղղաթիռից՝ կենդանիներին կերակրելու համար

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է հայուհու հետ ելույթ ունենալ էթնիկ պատկանելության պատճառով

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Բակո Սահակյանն այցելել է մի շարք զորամասեր

Search