Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտի պոլիկլինիկայում ապրիլի 1-ից հերթագրումներն կիրականացվեն նաև հեռախոսազանգերով. նախարար

Ընթացիկ տարվա հունվարի 24-ից ԱՀ առողջապահության նախարարության հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունքում էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդնումը քաղաքցիների շրջանում դժգոհություններ է առաջացրել:

Ստեփանակերտի պոլիկլինիկայում ապրիլի 1-ից հերթագրումներն կիրականացվեն նաև հեռախոսազանգերով. նախարար

Ստեփանակերտի   պոլիկլինիկայում  ապրիլի  1-ից  հերթագրումներն  կիրականացվեն նաև  հեռախոսազանգերով. նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝   Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ մարտի 25-ին տեղի է ունեցած  ԱՀ  կառավարության նիստին   ԱՀ  առողջապահության  նախարար  Արայիկ  Բաղրյանն  անդրադարձել  է  վերոնշյալ  թեմային՝  նշելով, որ  Էլեկտրոնային  շառողջապահության  համակարգն  ունի  մի  շարք   ֆունկցիաներ, որից  առայժմ Արցախում    գործոււմ   է  միայն   քաղաքացիների  հերթագրման  կարգը:Խոսելով  էլեկտրոնային  առողջապահության համակարգի  մասին՝  Ա.  Բաղրյանն   ասել է, որ  այն  շառողջապահական  տվյալների  կառավարման    միասնական  համակարգ  է, որտեղ   մուտքագրվում  և  շպահվում է  բնակչի    առողջությանը   վերաբերող    ամբողջական  տվյալները: Էլեկտրոնային  առողջապահական համակարգը    բարձրացնում  է    հաճախորդի  սեփական  առողջության  վիճակի  իրազեկվածության  և   դրա  բարելավման  մասնակցության մակարդակը: Էլեկտրոային  առողջապահության  համակարգի  առավելությունները  կլինիկակական  ռիսկերի  նվազեցումն է,  ժամանակի  և  ծախսերի  տնտեսումը, հասանելիությունը:
Նախարարի  խոսքով՝  2018  թվականի  վիճակագրական   տվյալների   համաձայն,   օրական   Ստեփանակերտի  պոլիկլինիկա  էր  հաճախում  453  քաղաքացի.  այդ ցուցանիշը   պահպանվել է  նաև  ընթացիկ  տարում:
 
«Էլեկտրոնային  առողջապահության  համակարգի   գործարկումից  հետո    պոլիկլինիկայում օրական  շուրջ 100  քաղաքացի  է  հերթագրվում: Կարող  ենք  ասել, որ  ներկայումս  ունենք  25-30%  հերթագրվողների  աճ: Պպոլիկլինիկայում դեռևս  կան կուտակումներ, նաև   քաղաքացիների դժգոհություններ. դրանք  կապված  են  նոր   համակարգին այնքան  էլ   ծանոթ  չլինելու   հետ: Մենք  իրականացնում  ենք  ամենօրյա   մոնիթորինգ: Հույս  ունենք, որ մոտակա  1-2  ամիսների  ընթացքում  հարցը  կկարգավորվի:  Մինչ  էլեկտրոնային  առողջապահության  ներդնումը   քաղաքացիները առավոտից  գալիս  էին  պոլիկլինիկա  և  այնտեղ   ժամերով սպասում, իսկ   հիմա  վերցնում  են  իրենց  կտրոնը, որտեղ  նշված  է  իրենց  այցելության  օրն  ու  ժամը: Ապրիլի 1-ից  մենք  քաղաքացիներին հնարավորություն կտանք, որ  հերթագրումներն  իրականացնեն  նաև հեռախոսազանգերով, իսկ  հետագայում էլ՝ էլեկտրոնային եղանակով»,-ավելացրել  է   նախարարը  և   տեղեկացրել, որ   պոլիկլինիկան  աշխատում  է   երկու  հերթափոխով՝  ժամը  09:00-16:30-ն:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search