Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Գոլանի բարձունքները իսրայելական տարածք ճանաչող հռչակագիրը,
Թրամփը ստորագրել է Գոլանի բարձունքներն իսրայելական տարածք ճանաչող հռչակագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Հայտնի է, որ փաստաթուղթը ստորագրվել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի ներկայությամբ: «Սա պետք է տեղի ունենար տասնամյակներ առաջ», - ասել է ԱՄՆ նախագահը:
Հիշեցնենք, որ Թրամփն օրեր առաջ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի համար եկել է ժամանակը Գոլանի բարձունքներն իսրայելական տարածք ճանաչելու համար, ինչը, նրա կարծիքով, ռազմավարական նշանակություն ունի երկրի անվտանգության համար:
Ռուսաստանը, Գերմանիան, Իրանը, Սիրիան և Ֆրանսիան դեմ են արտահայտվել նման միակողմանի գործողություններին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսրայելցի վարչապետը ժամանել է ԱՄՆ: