Brexit-ի պատճառով ստեղծված քաղաքական ճգնաժամը մարտի 25-ին նոր պաշտոնաթողությունների Է հանգեցրել Մեծ Բրիտանիայում. կառավարությունը լքել են բիզնեսի եւ արդյունաբերության գործերի փոխնախարար Ռիչարդ Հարինգթոնը, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի գործերի նախարար Ալիսթեր Բերթը եւ առողջապահության փոխնախարար Սթիվ Բրայնը:
Brexit-ի շուրջ ճգնաժամը նոր պաշտոնաթողությունների Է հանգեցրել Մեծ Բրիտանիայում
Խորհրդարանը հավանություն Է տվել համապատասխան ուղղմանը, որին դեմ Էր կառավարությունը: Կուսակցական կարգապահության կանոնների համաձայն՝ Հարինգթոնը, Բերթը եւ Բրայնը հրաժարական են տվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: