ԱՄՆ-ի զինված ուժերը հակահրթիռային պաշտպանության համակարգի վարժանքների շրջանակում, որոնց ընթացքում առաջին անգամ երկու հակահրթիռների համազարկային արձակում Է իրականացվել, մարտի 25-ին հաջողությամբ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ (ՄԲՀ) են կալանել Խաղաղ օվկիանոսի երկնքում:
ԱՄՆ-ը հակահրթիռների հաջող փորձարկում Է իրականացրել Խաղաղ օվկիանոսում
«Այսօր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի կալանման հաջող փորձարկում կատարվեց,- ասված Է Հակահրթիռային պաշտպանության գործակալության հաղորդագրության մեջ:- Դա ՄԲՀ-ի առաջին միաժամանակյա կալանումն Էր ցամաքային բազավորման երկու հակահրթիռների համազարկային արձակման ընթացքում»:
Տեղական զանգվածային լրատվամիջոցները նշում են, որ դա ԱՄՆ-ի մայրցամաքային մասի հակահրթիռային պաշտպանության համակարգի առաջին հաջող փորձարկումն Է սկսած 2017 թվականի մայիսից:
2020 թվականի նոր ռազմական բյուջեի շրջանակում Պենտագոնն 9,4 միլիարդ դոլար Է պահանջել հակահրթիռային պաշտպանության համակարգի զարգացման ծրագրի համար, հաղորդել Է «Ինտերֆաքսը»: